Պարգևները գտան տերերին

27.04.2026 11:54
404

Կապանի քաղաքային մարզադաշտում ապրիլի 26-ին անցկացվեց քաղաքի աթլետիկայի  մասնագիտացված մարզադպրոցի բաց առաջնություն՝ երեք տարիքային խմբով՝ 2009-10, 2011-12 և 2013-ից հետո ծնված պատանիների և աղջիկների միջև։ Տանտերերից բացի մասնակցում էին Երևանի և Վանաձորի պատվիրակները։

Բացելով առաջնությունը՝ համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ, Սյունիքի մարզի աթլետիկայի, ֆեդերացիայի նախագահ Արշամ Սարգսյանը հաջող մեկնարկ մաղթեց մարզիկներին՝ նշելով, որ նման մրցույթներում են դրվում ապագա հաղթանակների հիմքը։

Պատանի մարզիկները մրցեցին 100, 400, 800 մետր վազքատարածություններում, ինչպես նաև հեռացատկ, եռացատկ և շվեդական փոխանցումավազք մրցաձևերում։

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, հավաստագրերով և հուշանվերներով։ Պարգևները տերերին հանձնեցին Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Թովմասյանը։

Մրցումները կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աջակցությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40