Սիսիանը մեծ հանդիսավորությամբ իր տղաներին ճանապարհեց հայոց բանակ

13.01.2025 15:16
1056

Սիսիանի տարածքային զինկոմիսարիատում մարդիկ հավաքվել էին ճանապարհելու իրենց որդիներին հայոց բանակ։

Նորակոչիկների հարազատները թեև հուզված, բայց հպարտությամբ էին ճանապարհում իրենց զավակներին՝ վստահ լինելով՝ արժանապատվորեն ծառայելու են, պատվով տուն են դառնալու։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Վահրամ Հարությունյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի, ուժային կառույցի աշխատակիցները, ներկաներ։

Միջոցառման ժամանակ ուղերձով է հանդես եկել Հովսեփ Առաքելյանն, ով խոսել է Հայոց բանակի անցած փառավոր ուղղու մասին, ցանկացել, որ հայրենասիրության ոգով լցված նորակոչիկները նույն կերպ ընդունեն և շարունակեն բանակաշինության ստեղծման և կայացման գործում իրենց ավագ սերնդակիցների կողմից թողած ժառանգությունը` ծառայությունը համարելով սրբազան առաքելություն։

«Մաղթում եմ, որ երկու տարիների ընթացքում հաղթահարեք ձեր առջև դրված բոլոր խնդիրներն ու դժվարությունները՝ դառնալով ոգեշնչող օրինակ շրջապատի համար»,֊ ելույթում նշել է համայնքի ղեկավարը։

Ելույթով են հանդես եկել նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Վահրամ Հարությունյանը, սյունեցի գրող, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը։

Սիսիանն իր նորակոչիներին բարի ճանապարհ է մաղթել զուռնա-դհոլով, երգով և պարով։

Սիսիանի համայնքապետարան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17