Հայոց գահերեց զորավար Դավիթ Բեկի խոսքը մահվանից առաջ

13.04.2022 12:43
5636

- Աստված ինձ կանչում է իր երկնային տունը, - երբ բոլորն արդեն եկել էին՝ դանդաղ ասաց նա։

- Ահա ես հրաժեշտ եմ տալիս ցավերով ծանրացած այս աշխարհին։ Գնում եմ՝ բոլորիցդ գոհ։

   Սողոմոնը փղձկաց։ Մելիք Եգանի աչքերից թափվեցին անզուսպ արցունքներ։ Բեկը նկատեց յուրայինների վիշտն ու գլուխը բարձրացրեց։

- Չի՛ հարկավոր։ Ո՛չ արցունք, ո՛չ լաց։ Լացի օր չէ։ Մեր լացը վերջացա՜վ... Թող լաց լինի թույլը, անուժը։ Մի՛ մոռանաք, որ մենք մեր զորությամբ ետ մղեցինք մեր երկրի թշնամիներին։ Կատարվել է այն, ինչ անհնարին էր թվում դարեր...

Լսեցեք, սիրելինե՛րս,- շարունակեց դանդաղ, - ես ձեզ կանչել եմ իմ վերջին խոսքն ասելու։ Արյունով ձեռք բերած ազատությունը երկար չի տևի, եթե թուլանա պայքարի ոգին, խախտվի միաբանությունը։

  Միաբանությունն աղբյուր է ամեն բարիքի, անմիաբանությունը եղծիչ է, բարի գործն սպանող։ Մեր հին թագավորությունները կործանվեցին-կորան, որովհետև մեր ժողովրդի տերերի միջից վերացավ միաբանությունն ու սերը, որով զորացել էին մի Ժամանակ։ Թշնամիները մաս-մաս անելով մեզ, հող֊հող բաժանեցին։ Այժմ դուք, վերին խնամոյ ագնությամբ, զերծ եք այդ սպանիչ ախտից։ Գտեք, ոչնչացրեք նրանց, ովքեր կփորձեն անմիաբանության ախտով վարակել ձեզ։ Այս իմ առաջին խոսքն է։ Ապա մի՛ հավատաք կեղծավոր թշնամիներին, որոնք բարեկամ կձևանան ձեզ՝ ձեզ մոլորեցնելու համար։ Բավակա՜ն է, մենք շատ ենք խաբվել կեղծավորներից...

Պատուհանը բաց արեք,- խնդրեց Բեկը։ - Այդպե՜ս։ Այժմ ես մեր երկիրը թողնում եմ ձեզ, սիրելինե՜րս։ Արթո՛ւն հսկեցեք նրա սահմանները։ Ձեր ձեռքը բաց չթողնեք ռուսի փեշից։ Նրան խանգարեցին, չկարողացավ գալ մեզ օգնության, բայց կգա։ Միայն չլսեք անխոհեմներին, չթողնեք բարին։ Մեր հույսի աստղը նա է՝ Ռուսաստանը։ Այս էլ ականջներիդ օղ արեք, հայե՛ր... Պարսիկի հետ եղեք հպարտ ու անզիջում։ Նրա մեջքը կոտրված է։ Նրանից քիչ վտանգ կա։ Մեր մահացու թշնամին թուրքն է՝ Ստամբուլը, օձաբարո սուլթանը։ Վագր է նա՝ արյունարբու և անգութ։ Եթե մեր խեղճ ազգի գլխին, աստված հեռու պահի, մի սոսկալի աղետ գա, նրանից կգա, իմացե՛ք։ Երբեք չհավատաք բռնակալին, չհավատա՜ք... Մեր լեռնաշխարհը պատնեշ է նրա առջև։ Մենք խանգարեցինք նրան, որ սրընթաց մխրճվեր Դերբենդի դուռը և ռուսներին հեռու վաներ այնտեղից։ Ամուր պահեցեք այս լեռնաշխարհը, որ ռուսը մոտ լինի մեզ։ Իսկ ռուսը կգա։ Իմացե՛ք։

Եվ քանի որ ես մերձ եմ ի վախճան, ապա կասեմ վերջին պատվիրանս՝ հանապազ կազմ ու պատրաստ պահեցեք մեր մշտական զորքը։ Երկիրը կապրի կանոնավոր, մշտական զորքով։ Այնպես արեք, որ քսան դրոշակ ունենաք՝ յուրաքանչյուր դրոշակի տակ հազար մշտական ծառայության զինվոր։ Երբեք զորքը չցրեք. չխեղճանաք թշնամու առաջ, նրան ցույց տվեք, որ դուք էլ պատառոտող մագիլներ ունեք և կարող եք կռնչալ արծվի պես...

 

Ըստ Սերո Խանզադյանի

«Մխիթար Սպարապետի» վեպի

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51