Սև լճի մերձակայքում գտնվող Տեղ համայնքում իրավիճակը հանգիստ է․ համայնքի ղեկավար

07.08.2021 19:14
4888

«Այս պահին Տեղ համայնքում նույն հանգիստ վիճակն է, ժողովուրդն իր առօրյա գործով է զբաղված։ Համայնքի վերևի հատվածում այս պահին գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են։ Հենց այս պահին Խոզնավարում Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը գյուղացիներին գյուղտեխնիկա է բաժանում»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Տեղ սահմանամերձ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության` այսօր՝ օգոստոսի 7-ին` ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

«Կրակոցները գյուղում չեն լսվել։ Անհանգստացնող որևէ բան այս պահին համայնքում չկա»,-ասաց Ներսես Շադունցը։

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40