Նշվեց Վահանավանքի ուխտի օրը

08.06.2024 21:42
940

Ամեն տարի սրբոց Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի վիրապէն» տոնի օրը հռչակվել է նաև Վահանավանքի ուխտի օր, որն արդեն մի քանի տարի է առանձնահատուկ ոգևորությամբ է նշվում Կապանում։

Օրվա խորհրդին նվիրված այսօր Վահանավանքի վանական համալիրում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ, հոգեշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի և թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ: Պատարագից հետո վանական համալիրի տարածքում կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն, թեյախմություն, որից հետո միջոցառման մասնակիցներին համախմբել է հայկական շուրջպարը։

Ս․ Պատարագին մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և վանքի այս տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40