ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.08.2020 12:52
8585

Սիրելի՛ երիտասարդներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
Գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները համարվում են հենց երիտասարդության տարիները, որոնք երազանքների, համարձակ մտքերի, նպատակասլացության, նաև խելահեղության, նոր գաղափարների ու մտահաղացումների իրագործման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են։
Քանի որ յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունը կատարում է երիտասարդ տարիքում, ցանկանում եմ, որ այդ ընտրությունը կատարե՛ք մտածված և գիտակված, որպեսզի հետագայում կարողանաք ստացած գիտելիքները, փորձն ու հմտությունները ծառայեցնել նաև սիրելի քաղաքի շենացմանը։
Երիտասարդությունը միշտ էլ եղել է առողջության, թարմության, արագության, նորի ու նորարության, առաջադեմ մտքերի հոմանիշը, ինչը վառ արտահայտվում է մերօրյա երիտասարդների մոտ, ովքեր իրենց ողջ եռանդով ու աշխատասիրությամբ շարունակում են արժանապատվորեն մասնակցել քաղաքի զարգացմանը, առաջընթացին ու Կապանն ըստ արժանվույն ներկայացնելու պատվաբեր գործին։
Օրը նաև շատ լավ առիթ է շնորհակալություն հայտնելու այն երիտասարդական կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց ծրագրային առաջարկներով և համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ նպաստեցին Կապանի Երիտասարդական մայրաքաղաք կոչմանը:
Սիրելի՛ երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում հաստատակամություն և վճռակունություն՝ ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու գործում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22