Ընտրություններից 50 օր հետո անգամ Սիսիանում չի ձևավորվում համայնքային իշխանություն

10.11.2022 14:45
2155

Սիսիան համայնքի ավագանու 2022 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրության արդյունքում ավագանու անդամի մանդատ ստացան «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Աշխատանք և արդարություն», «Մեկ Հայաստան» և «Հանուն հանրապետության» կուսակցություններն ու դաշինքները:

Հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստում՝ համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլում համայնքի ղեկավար ընտրվեց «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը, ով վերջին գրեթե մեկ տարում համայնքապետի պաշտոնակատարն էր: Նա 9 կողմ ձայնով հաղթեց «Աշխատանք և արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանին, ով ստացել էր 7 կողմ ձայն:

Արմեն Հակոբջանյանի հաղթանակը որոշեց «Հանուն հանրապետության» դաշինքի անդամ Նախշուն Յուզուլյանի դիրքորոշումը:

Համայնքի ղեկավարի ընտրության նիստը բոյկոտել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը. Կուսակցության նախ ընտրական ցուցակը գլխավորող Արա Զաքարյանը տարածել էր հայտարարություն, թե վայր են դնում ստացած 4 մանդատը:

Այնուհետև մանդատները վայր դնելու մասին հայտարարություն տարածեցին «Աշխատանք և արդարություն», «Մեկ Հայաստան» խմբակցությունները (երկու այդ խմբակցությունն ունի 7 մանդատ):

Արդյունքում՝ ավագանու 21 անդամից մանդատը (ըստ տարածված հայտարարությունների) վայր դրեցին 11-ը:

Եվ համայնքի ընտրված ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունն այդպես էլ չկայացավ ու չի կայանում՝ քվորում չլինելու պատճառով: Դա նշանակում է, որ Արմեն Հակոբջանյանը չի կարողանում ստանձնել համայնքի ղեկավարի պարտականությունները:

Այսպիսով՝ եթե համայնքում ավագանին ձևավորված չէ, եթե համայնքի ղեկավարը չի կարողանում ստանձնել իր պարտականությունները, ապա ինչու՞ կառավարությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատար չի նշանակում:

Պատճառն ըստ էության այն է, որ «Աշխատանք և արդարություն» ու «Մեկ Հայաստան» ուժերի ներկայացուցիչները թեև հայտարարել են մանդատները վայր դնելու մասին, բայց (ի տարբերություն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների) մինչև հիմա  այդ մասին դիմումներ չեն ներկայացրել ընտրական հանձնաժողով:

Հաջորդ հարցը, որ հիմա քննարկվում է Սիսիանում, հետևյալն է՝ հնարավո՞ր է, որ Արմեն Հակոբջանյանը կրկին նշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ավագանու նոր ընտրություններ, որը հավանաբար տեղի կունենա 2023-ի գարնանը:

Անշուշտ, հնարավոր է, որ Արմեն Հակոբջանյանը նշանակվի Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եթե ինքը նույնպես հրաժարվի ավագանու անդամի մանդատից: Այդ դեպքում նոր գործընթաց կսկսվի՝ առավել անորոշ հեռանկարով։

Այդ բոլորով հանդերձ՝ շատ տարօրինակ է, որ ծանրագույն մեր ժամանակներում, թշնամական Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունեցող Սիսիանում չկա ձևավորված և լեգիտիմ համայնքային իշխանություն:

Իսկ ինչու՞ է Սիսիանում նման արտառոց իրավիճակ և վերջը չերևացող անհամերաշխության ու անմիաբանության մթոլորտ  ստեղծվել․ դա արդեն խոսակցության առանձին թեմա է, բայց խնդիրների խնդիրը շարունակում է մնալ համերաշխության վերականգնումը...

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25