Մենք պիտի վախով ապրենք այստեղ. Սյունիքի Խնածախ գյուղը դեկտեմբերի 1-ից սահմանակից կդառնա Ադրբեջանին

25.11.2020 15:05
12340

Սյունիքի մարզի Խնածախ համայնքը, որ մինչեւ այս սահմանակցում էր Արցախի Քաշաթաղի շրջանին, դեկտեմբերի 1-ից սահմանակից կդառնա Ադրբեջանին։ Վաղվանից գյուղի մոտ՝ 22 կմ երկարությամբ, կսկսեն խրամատներ կառուցել, դրանք Խնածախի ամենավերջին տնից հեռու կլինեն ընդամենը 520 մետր։ Սահմանը կանցնի խնածախցիների այգիներով, որոնք, թերեւս, մշակել այլեւս չի լինի, ինչի հետևանքով գյուղացիներից շատերը կզրկվեն իրենց ապրուստի միջոցից։

Բացի այդ՝ սահմանին  կհայտնվեն նաեւ գյուղի արոտավայրերը։
 

«Մեր անասնապահները ռիսկ չեն անի ադրբեջանցիների հետ կողք կողքի անասուն պահեն։ Կամ էլ կանեն, Տավուշի պես, որ անասնապահին սպանում են, բռնում, տանում են, չեմ կարա ասեմ։ Հենց սահմանի մոտ ֆերմա ունենք, որ դեռ անասունները մեջն են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանը:

Գյուղը շուրջ 700 բնակիչ ունի, որոնք գյուղի սահմանամերձ դառնալուց հետո էլ իրենց հայրենի բնակավայրը լքել չեն պատրաստվում։

«Շատ վտանգավոր է հիմա մեր համար արդեն, երեխեքը վախով պիտի ապրեն, մենք պիտի վախով ապրենք այստեղ։  Բայց չենք գնալու մեր տնից, ո՞ւր գնանք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից Լիդա Մեսրոպյանը։

Զինվորականներից բացի Խնածախի դիրքերը կպահեն նաեւ տեղացիները։ Նրանք արդեն սկսել են ջոկատ կազմել, չնայած որ տղամարդկանց մի զգալի մաս դեռեւս ղարաբաղյան առաջնագծում է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40