Կարեն Ստեփանյան․ ամենաթանկը տվեց հայրենիքին

20.04.2021 16:42
6074

Կարեն Ռուբիկի Ստեփանյան․ ծնվել է 1979 թ․ մարտի 11-ին Սիսիանի Շաղատ գյուղում։ Սովորել եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել է Շաղատի միջնակարգ դպրոցը։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Օմարում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։

2008 թ․ ամուսնանում է․ ընտանիքի միակ որդին էր ու ազգանունը շարունակելու, Շաղատում Ստեփանյան գերդաստանի Ռուբենի ճյուղի ապագան ապահովելու պատասխանատվությունը Կարենի ուսերին էր։

Անին ամուսնու մասին կարոտով ու ցավով է խոսում․ «Հրաշալի ամուսին եմ ունեցել, նա շատ լավ հայր էր, երեխաներս՝ մի աղջիկ ու մի տղա ունենք, մի տեսակ չեն պատկերացնում, որ իրենց հայրն այլեւս երբեք չի գալու․ սովոր էին հայրիկին ուշ-ուշ տեսնել, բայց․․․ Մենք մեր ամենաթանկն ենք տվել հայրենիքին, չգիտեմ էլ հպարտ ենք, թե ինչ, բայց սա անտանելի ցավ է․․․»։

2009 թ․ Կարեն Ստեփանյանը պայմանագրային ծառայության է անցել է Սիսիանի զորամասում, պաշտպանոմ  էր հարազատ գյուղին մոտ գտնվող սահմանները։ Ընկերները պատմում են, որ Կարենի հետ ժամանակն աննկատ էր անցնում, կարողանում էր հետաքրքիր թեմաներ գտնել՝ «Նրա հետ երկար տարիներ դիրք ենք պահել, միասին վերջին բաժակ ջուրն ու հացն ենք կիսել։ Ծառայության ընկերությունն ուրիշ բան է, ուրիշ է, երբ դու չես քնում, որ ընկերդ մի կես ժամ ավելի քնի, մերոնցից շատերը զոհվեցին, ոչ մեկին չենք ուզում առանձնացնել, բոլորն էլ մեր եղբայրներն են ու մենք իրենց պարտք ենք․․․»։

2020 թ․ հոկտեմբերի 8-ին ականանետորդ Կարեն Ստեփանյանը մեկնում է Արցախ, մասնակցում Կարմիր Շուկայի պաշտպանության մարտերին, ապա տեղափոխվում Վարանդա /Ֆիզուլի/։

Հոկտեմբերի 15-ին թշնամու անօդաչուն թիրախավորել է մեր հրետանավորներին տեղափոխող մեքենան, զոհվել է Կարենը․ ընկել է հավատով, որ հաղթանակը մերն է լինելու, որ իր ու ընկերների արյունով ներկված հողի տերը հայն է մնալու․․․

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12