Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում վստահ են՝ 92-ին ու Ապրիլյանին հաղթել են, հիմա էլ են հաղթելու, իսկ գռադի ձայները լսելով, ասում էին՝ Էրդողանն ու Ալիևը ոռնում են

04.11.2020 22:10
7909

Արդեն մի քանի օր է, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ, դարձել են և՛ զինվոր, և՛ կամավորական, և՛ աշխարհազորային՝ անառիկ պահելով գյուղը թուրք-ադրբեջանական հրոսակներից:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 4-ին, գյուղում հողին հանձնեցին 2 օր առաջ թուրք-ադրբեջանական խուժանի կողմից գյուղի հրթիռակոծման հետևանքով ավտոմեքենայում մահացած համագյուղացուն:

Հրթիռակոծության հետևանքով գյուղի մի քանի տներ նյութական խոշոր վնասներ են կրել, իսկ այդ օրը 1 հոգի մահացել էր, 2 հոգի էլ, որոնցից մեկը գյուղի բնակիչ էր, իսկ մյուսը՝ կամավորական՝ բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հրթիռակոծման հետևանքով վնասվել են նաև գյուղի մի քանի գերեզմաններ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն ասում էր. « Թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և թե՛ հիմա ողջ գյուղը մի մարդու նման կանգնած է իր հողն ու ջուրը արտաքին թշնամու հարձակումներից պահելու համար:

90-ականներին թուրքը ու ադրբեջանցին չկարողացան գյուղը ծնկի բերել, ուր թե մնաց հիմա և բոլոր պատերազմներում էլ գյուղը հաղթել է ու հիմա էլ ենք հաղթելու:

Ինչ էս կռիվը սկսել է, արտերկրից մի քանի գյուղացիներ վերադարձել ու միացել են գյուղի պաշտպանությանը: Մեծ թվով գյուղացիներ էլ, ովքեր գտնվում են արտերկրում, ֆինանսական օգնություն են ցուցաբերում գյուղին:

Ու իզուր չէ, որ նաև մեր գյուղի համար է ասված՝ իրար թև ու թիկունք լինելով, կազմելով մեկ բռունցք, միշտ արժանի հակահարված են տվել թշնամուն:

Ապրիլյան պատերազմի օրերին էլ մեր գյուղի բնակիչներից մեկնեցին ռազմաճակատ: Հիմա սովորական է դարձել էդ գռադների կրակոցները: Թուրքը գիտի, թե մենք խուճապի ենք մատնվելու, բայց չարաչար սխալվում է: Մի քանի կիլոմետր այն կողմ՝ դրանք են, բայց էլի չեն կարողանում իրենց նպատակին հասնեն, որովհետև թե՛ Սյունյաց աշխարհը, թե՛ Հայաստանի ցանկացած մարզ ու Արցախի Հանրապետությունը պայքարում են հանուն արդարության, իսկ արդարությունը ինչքան էլ հիվանդանում՝ չի մահանում:

Գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչներով, կամավորականներով ու աշխարհազորայիններով առաջնագիծն ենք պահում: Մեր որոշմամբ ու խնդրանքով ոչ մի զինվոր չեն թողնում, որ մեր մոտի պոստերն իրենք պահեն: Մենք պատերազմ տեսած ու հաղթած մարդիկ ենք»:

Գյուղի ամենատարեց բնակիչներից մեկն էլ ասում էր, որ 92-ին, երբ ինքը սահմանն էր պահում, ադրբեջանցիները գրռադով մի քանի անգամ ռմբակոծեցին գյուղը, այդ թվում՝ իր տունը: Օրեր առաջ, երբ իր տղան առաջնագիծն էր պահում, էլի թուրք-ադրբեջանական բաշիբոզուկները ռմբակոծեցին տունը:

«Երջանիկ պատահականությամբ այդ օրը զոհեր ու վիրավորներ չունեցանք, բայց հարվածի ալիքը ինձ ու ծնողներիս մի քանի մետր շպրտեց: Հարևանիս ավտոմեքենան ասեցինք բերենք մեր տուն՝ ապահով տեղ թաքցնենք, բայց էն էլ տականքների արձակած գրադի հետևանքով մեքենան էլ ամբողջովին վնասվեց:

Ամեն օր սպասում ենք մի լավ լուրի, որ էս կռիվը կվերջանա, որ մեր վնասված տները նորից կվերանորոգենք ու կշարունակենք մեր խաղաղ ու ստեղծագործ կյանքը»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր նույնպես հակառակարոդը անընդհատ ռմբակոծում էր գյուղն ու գյուղին հարակից անտառները, բայց Դավիթբեկցիները հումորով էին վերաբերվում այդ ամենին, ասելով. «Ալիևն ու Էրդողանը հերթական անգամ ոռնում են հայոց հողի վրա»:

Մի քանի կամավորականներ էլ ասում էին. «Թող ոչ ոք չկասկածի՝ մեր միասնականության վրա, թող ոչ ոք չկասկածի մեր մատղաշ հերոս ու լեգենդ զինվորների հերոսությունների վրա, թող ոչ ոք չկասկածի կամավորականներիս, աշխարհազորայիններիս, բժիշկներիս դուխի վրա, ու մենք հաղթելու ենք»:

Գյուղում նաև այս օրերին 24-ժամյա ռեժիմով է աշխատում բուժկետը: Ավելի մանրամասն՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի կիրակնօրյա եթերում՝ նոյեմբերի 8-ին

 shamshyan.com 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08