Ոգեկոչման հուշ-ցերեկույթ նվիրված մերօրյա պատերազմի նահատակ Յուրի Ալեւորյանին

24.03.2021 11:18
5872

Կյանքով հաստատված ճշմարտություն է՝ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Մերօրյա պատերազմի մասնակից Յուրի Ալեւորյանն ընդամնեը 19 գարուն ապրեց, բայց նա դեռ երկար է ապրելու մարտական ընկերների, հարազատների, մտերիմների հուշերում: Եվ ոչ միայն նրանց: 44-օրյա պատերազմի նահատակ Յուրի Ալեւորյանի հիշատակի ոգեկոչման հուշ-ցերեկույթ տեղի ունեցավ Կապան համայնքի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում: Միջոցառմանը մասնակցում էին Յուրիի ծնողները, եղբայրը, հարազատները, մարտական ընկերները: Հավուր պատշաճի ներկայացվեց նրա կարճ, բայց իմաստալից կենսագրությունը: Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր, մեծադիր էկրանին ցուցադրվում էին մերօրյա պատերազմի դրվագներ: Հրապարակվեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը՝ Յուրի Ալեւորյանին «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրելու մասին:

Նահատակ մարտիկի կերպարն ամբողջացավ մարտական ընկեր Արեն Աղագուլյանի, թիվ 3 կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանի, Յու. Ալեւորյանի տարրական դասարանների ուսուցչուհի Լիանա Գեւորգյանի հուշերով:

Վերջում ոգեկոչման խոսքով հանդես եկավ Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

 

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02