Համագործակցության կամուրջ Կապանի և Սենտ Էտիենի միջև

21.11.2023 16:30
1278

Ֆրանսիայի Հանրապետության Սենտ Էտիեն քաղաքի և մարզկենտրոն Կապանի միջև համագործակցության հիմք դրվեց, ինչը նոյեմբերի 21-ին արտահայտվեց հուշագրի ստորագրմամբ:

Ֆրանսիական կողմից արարողությանը մասնակցում էին Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն, Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան, «Ֆրանս-պրես» գործակալության լրագրող Դենիս Մերինարդը, Սենտ Էտիենի հայ համայնքի ղեկավար Վրեժ Խոսրովյանը, Սենտ Էտիենի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Նախ երկու քաղաքի պատվիրակությունները հանդիպեցին ընդլայնված կազմով, այնուհետև Կապանի մշակույթի կենտրոնի առաջին հարկի նախասրահում տեղի ունեցավ պաշտոնական արարողությունը՝ հուշագրի ստորագրումը:

Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիական Հանրապետության օրհներգերը, որից հետո Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն արժևորեց օրվա խորհուրդը: Նա  մասնավորապես նշեց, որ ստորագրված փաստաթղթով ամրագրվում է համագործակցություն՝ մշակույթի, տնտեսական զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում, ինչի համար հաջողություններ մաղթեց երկու կողմին:

- Սա մեր կողմից քաղաքական ազդակ է, որ Ֆրանսիան շարունակում է անշեղորեն սատարել Հայաստանի Հանրապետությանը, և միջազգային հանրությանը կոչ ենք անում կանգնել Հայաստանի կողքին՝ ընդդեմ արտաքին ոտնձգությունների, - ասաց Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն և հավելեց. «Համագործակցությունը լինելու է տարբեր ոլորտներում, նաև Կապանում ֆրանսիական կենտրոն բացելու տեսքով»:

Իր խոսքում բանախոսը  երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետարանին՝ ջերմ ընդունելության համար և ասաց՝ ամեն ինչ կարվի, որ համագործակցությունը շարունակություն ունենա:

Նախօրեին ֆրանսիական պատվիրակությունը եղել էր Կապանի մշակույթի թանգարանում, ծանոթացել հայ գեղանկարիչների ստեղծագործություններին: Իսկ հուշագրի ստորագրումից հետո հյուրերն այցելեցին Վահանավանք և Տաթևի վանք։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40