Հարգեցին ընկածների հիշատակը

10.05.2021 11:33
6138

Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի բակում Արցախյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է․․․ Հինգերորդ սերնդի այս պատերազմում, ռազմագետների բնորոշմամբ, կրթօջախը եւս անդառնալի կորուստներ ունեցավ: Տարբեր տարիների սովորողներ եւ շրջանավարտներ բռնեցին հավերժի ճամփան՝ Սասուն Ներսիսյան, Հովհաննես Խաչատրյան, Սասուն Պետրոսյան, Արման Հարությունյան, Արման Օհանյան, Սերգեյ Լալաբեկյան, Հարություն Վարդանյան, Հայկ Իսայան, Էդվարդ Շահնազարյան, Բորիս Ավանեսյան, Խաչատուր Խաչատրյան:

Նրանց հիշատակին նվիրված ոգեկոչման ցերեկույթ տեղի ունեցավ կրթօջախում, որին մասնակցում էին զոհվածների ծնողները, մտերիմները եւ հարազատները, հրավիրված անձինք: Դահլիճին կից հարկաբաժինը վերածվել է «Մարտական փառք»-ի սրահի, որի խորքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծադիր նկարն է, իսկ պատի տակ շարված սեղաններին նահատակների դիմանկարներն են՝ իրենց կենսագրականներով:

Զոհվածների սխրանքը արժևորող խոսքով հանդես եկավ Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը: Այնուհետեւ մեծադիր էկրանին սահում էին զոհվածների դիմանկարները, հընթացս ներկայացվում էր նրանց մարտական ուղին: Այն ընդմիջվում էր Կապանի արվեստի մանկական դպրոցի ուսուցիչների եւ քոլեջի սովորողների երաժշտական կատարումներով:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ  քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը՝ «Պարտավոր ենք ապրել այնպես, որ արժանի լինենք հերոսների հայրենիքում ապրելու: Քանզի նրանք այդ նույն հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ մարդկային կյանքը եւ ընտրեցին հավերժության ճամփան: Նաեւ դարձան հերոսության օրինակ մի ողջ սերնդի համար: Ապրողներիս պարտքն է վառ պահել ընկածների հիշատակը: Մեր առաքելությունը հերոսների օրինակով սերունդ դաստիարակելն է: Առավոտյան ծաղիկներ խոնարհեցինք քոլեջի՝ առաջին պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ցավալիորեն այդ նույն հուշաքարի կողքին նորը կկառուցվի, որին կփորագրվեն 44-օրյա պատերազմում ընկած հերոսների անունները: Հավերժ փառք նրանց հիշատակին»:

․․․ Մասնակիցները ծանոթացան «Մարտական փառքի» սրահի ցուցադրանքին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40