ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանին

19.06.2023 11:05
2487

Հարգելի պարոն Դանիելյան

Խնդիրը, որ բարձրացնում ենք Ձեր առջև, առաջին հայացքից առնչություն չունի պատգամավորական գործառույթների հետ: Բայց, նկատի ունենալով Սյունիքի մարզի առօրյա խնդիրների հանդեպ Ձեր համակ ուշադրությունը, սյունեցիներիս հոգսերով ապրելու Ձեր գործելաոճը, ներկայացնում ենք մարզի հարյուրավոր գյուղացիներին ներկայումս մտահոգող հարցը:

Վերջին օրերի տեղատարափ անձրևները, կարկտաբեր  տեղումները մեծ վնաս են պատճառել մարզի և հատկապես Սիսիան ու Տաթև համայնքների բազմաթիվ գյուղացիական տնտեսություններին:

Վնասվել են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի, խոտհարքների հարյուրավոր հեկտար ցանքատարածություններ, մրգատու ծառեր, դաշտային ճանապարհներ, տնամերձ հողամասեր...

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և վնասված տնտեսությունները վերականգնելու կամ ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, պետական մակարդակով, հաշվարկել առկա վնասները (այդ թվում՝ ակնկալվող շահույթը, որից զրկվել է գյուղացին) և ուղիներ գտնել վնասը փոխհատուցելու համար:

Պրոբլեմի առանձնահատկությունն այն է, որ գյուղական տնտեսությունների մեծագույն մասը (մասնավորապես՝ դաշտավարության, այգեգործության, անասնապահության ոլորտները) ապահովագրված չէ, եթե, իհարկե, հանրապետությունում այդ բնագավառներին առնչվող նման գործող համակարգ ունենք:

Գյուղացին, անկախ ամեն ինչից, պետք է վերականգնի ոչ միայն կատարված ծախսերը, այլև ակնկալվող շահույթը, որպեսզի կարողանա ապահովել հետագա գործունեությունը: Այլապես դժվար է պատկերացնել առաջիկա աշնանացանի շատ թե քիչ բարեհաջող կազմակերպումը:

Կարծում ենք տեղյակ եք, որ նշված տարածաշրջանների գյուղերում դաշտավարությունն ու անասնապահությունը, որոշ դեպքերում՝ նաև այգեգործությունը, բնակիչների գոյատևման հիմնական միջոցն են:

Ուստի և խնդրում ենք Ձեզ՝ խորամուխ լինել խնդրո առարկայի մեջ և Ազգային ժողով ու գործադիր իշխանության համապատասխան կառույցներ ներկայացնել մեր մտահոգությունները, ինչպես և առաջարկություններ՝ բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ:

Նաև նկատի ունեցեք, որ վնասված գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի գերակշիռ մասը սերմերը, վառելիքը, թունաքիմիկատներն ու պարարտանյութերը ձեռք է բերել վարկի օգնությամբ կամ աշնանը՝ բերքահավաքից հետո՝ դրանց համար բնամթերքով վճարելու պայմանով, որը շարունակում է մնալ ուժի մեջ:

Կարկտաբեր տեղումների և հեղեղումների իրական պատկերին Դուք կարող եք ծանոթանալ նաև համացանցում տարածված տեսանյութերից կամ լուսանկարներից:

Հարգանքով՝

Սիսիան և Տաթև համայնքների բնակիչներ

(դիմումի տակ առկա է յոթ ստորագրություն)

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40