ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

19.01.2024 15:56
3034

Հունվարի 19-ին, ժամը 12։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ա․) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1962 թ․). մարդատար ավտոմեքենայի ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 1939 թ.) տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Դ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են տրանսպորտային միջոցները, փակել «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Ա. Ն․-ին և ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային. Տուժածները հոսպիտալացվել են ԲԿ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue Service

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40