Անմար է հիշատակն ընկածների

07.05.2021 17:32
6353

Մայիսի 7-ին անսովոր աշխուժություն էր Կապանի թիվ 5 հիմնական կրթօջախի բակում: Դպրոցի տնօրենությունը, մանկավարժները եւ աշակերտները, ինչպես նաեւ հրավիրված անձինք՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, զինվորականներ, Արցախյան պատերազմների մարտիկներ մասնակցում էին դպրոցում սովորած եւ մերօրյա պատերազմում զոհված հայորդիների ոգեկոչման արարողությանը:

Կրթօջախի նախկին սաներից այս պատերազմում 12-ը դարձավ հավերժի ճամփորդ: Արարողությունը սկսվեց կրթօջախի բակից, որտեղ դպրոցի 12 զոհված շրջանավարտների ծնողներն ու հարազատները ծառեր տնկեցին Դավիթ Հարությունյանի,  Զորիկ Հարությունյանի, Արշակ Փարամազյանի, Շահեն Գրիգորյանի, Խաչիկ Ոսկանյանի, Կարեն Գրիգորյանի, Արման Հարությունյանի, Արմեն Գեւորգյանի, Էդուարդ Շահնազարյանի, Ռուդիկ Հարությունյանի, Շանթ Խաչատրյանի, Էդվարդ Դանիելյանի հիշատակին:

Արցախյան առաջին պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտների պատվին դպրոցի նախասրահում ժամանակին բացված անկյունը,  կրթօջախի երկարամյա զինկոմ  Հրաչիկ Փարամազյանի նախաձեռնությամբ, ում որդին՝ Արշակ Փարամազյանը եւս զոհվեց այս պատերազմում, վերածվեց «Փառքի սրահի», որի  բացումը վերապահվեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ դպրոցի տնօրեն Սիրանույշ Հարությունյանին:

Արարողության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զոհվածների  լուսանկարների վահանակի պատվանդանին: Միջոցառումը շարունակվեց կրթօջախի դահլիճում: Զինվորական համազգեստով տղաներն ու աղջիկները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով՝  ռազմահայրենասիրական երգեր ու հայրենաշունչ բանաստեղծություններ, իսկ էկրանին սահում էին կրթօջախի՝ հավերժի ճամփորդ դարձած շրջանավարտների դիմանկարները: Օրվա խորհրդին պատշաճող ողջերթի խոսք ասաց դպրոցի տնօրեն Սիրանույշ Հարությունյանը՝ արժեւորելով մերօրյա պատերազմի մարտիկների սխրանքը, իսկ ներկաներին պատգամ հղեց յուրաքանչյուրն իր տեղում եւ դիրքում ազնվորեն կատարել իր պարտականությունը: Բանախոսը նաեւ երախտագիտություն հայտնեց նրանց, ովքեր սատարեցին «Փառքի սրահի» ստեղծման գործին՝ դրանով հավերժացնելով դպրոցի նահատակ շրջանավարտների հիշատակը:

Եւս մի իրադարձություն տեղի ունեցավ. ըստ ամենայնի կրթօջախում ստեղծվեց «Պատանի երկրապահ» ակումբ, ինչի առիթով հնչեց պատանի երկրապահի երդումը: Օրվա խորհուրդն իր խոսքում կարեւորեց N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը: Նա արժանին մատուցելով 44-օրյա պատերազմի մասնակիցների սխրանքը, հորդորեց միշտ վառ պահել զոհվածների հիշատակը: Կապանի տարածաշրջանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանն իր խոսքում այն միտքն հայտնեց, որ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Այս համատեքստում նա նշեց, որ Արցախյան պատերազմում ընկած մարտիկների սխրանքը երբեք չի խամրի...

 

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02