Սիսիանցիները ողջունում են Պետրոս Ալեքսանյանի նշանակումը

01.11.2022 19:39
2633

Հավատացեք, մեր օրերում ոչ հաճախ կարելի է ականատես լինել դեպքերի, երբ քաղաքացիները ողջունում են իրենց տարածաշրջանի իրավապահ մարմիններում կատարված կադրային որեւէ նշանակում:

Նման նշանակումներից մեկին վերջին օրերին առնչվում ենք Սիսիանի տարածաշրջանում…

Հոկտեմբերի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել փոխգնդապետ Պետրոս Ալեքսանյանը, ով մինչ այդ նույն բաժնի պետի տեղակալն էր օպերատիվ աշխատանքների գծով:

Այդ նշանակմանն արձագանքող սիսիանցիները մատնանշում են հատկապես նրա սկզբունքայնությունը, բարոյական դրվատելի նկարագիրը, պրոֆեսիոնալիզմը, վերկուսակցական ու վերխմբային պահվածքը:

2020 թվականից ի վեր տեղի ունեցած ռազմաքաղաքական հայտնի իրադարձությունների հետեւանքով ոչ սովորական իրավիճակում հայտնված Սիսիանի ոստիկանությունը նոր խնդիրների առաջ է կանգնել:

Պետրոս Ալեքսանյանը տարածաշրջանի առանձնահատկություններին քաջատեղյակ անձնավորություն է եւ կարող է իրավակարգի ամրապնդմանը զուգահեռ նպաստ բերել համայնքի սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովմանը:

Սիսիանի ոստիկանության նոր ղեկավարը տարածաշրջանում հարգանք վայելող մտավորական գերդաստանի ներկայացուցիչ է, ինչը նույնպես կարեւոր հանգամանք է բնակչության վստահությունը, հարգանքն ու աջակցությունը վայելելու համար:

Միանում ենք սիսիանցիների արձագանքներին եւ Պետրոս Ալեքսանյանին հաջողություններ ցանկանում:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02