Հանրային քննարկում՝  «Թանգարանային մշակույթի զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները Գորիս համայնքում» թեմայով

30.01.2024 11:51
1136

Հունվարի 26-ին Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Գորիսում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Թանգարանային մշակույթի զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները Գորիս համայնքում» թեմայով: Քննարկումը կազմակերպվել էր «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ որպես «Շրջիկ թանգարաններ» նախաձեռնության մեկնարկային հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Գորիս համայնքի թանգարաններից և մշակութային այլ որոտներից, համայնքապետարանից, արվեստագետներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, դասախոսներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, մասնագետներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից, մշակութասերներ:

Սյունիքի ԳՄԶ հիմնադրամի նախագահ, ծրագրի ղեկավար Թեհմինա Մարությանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց հանդիպման նպատակը, օրակարգը, «Շրջիկ թանգարաններ» ծրագրի ուղղվածությունը, հիմնական անելիքները: Նա մասնավարեպես նշեց, որ հիմնադրամի նպատակներից է նաև իրականացնել ծրագրեր՝ միտված համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանը, արվեստի տարբեր ճյուղերի զարգացմանը, թանգարանների, գրադարանների և ստեղծարար այլ ոլորտների արդիականացմանը: Թանգարանային մշակույթի զարգացման հեռանկարների համատեքստում նա ուրվագծային անդրադարձ կատարեց Հայաստանում թանգարանային գործի ձևավորման ու զարգացման պատմական ընթացքին, առկա հիմնախնդիրներին ու առաջնահերթություններին, նաև Գորիս համայքում գործող թանգարանների պատմությանը, կրթամշակութային դերին, զարգացման հնարավորություններին: Ծրագրի դասընթացավար, ԳՊՀ դասախոս Լիլիթ Թունյանը անդրադարձավ թանգարանային ցուցադրություն հասկացությանը, զարգացման միտումներին՝ սահմանելով այն խնդիրները, որոնք օրախնդիր են ժամանակակից թանգարանների կրթահաղորդակցական դերի բարձրացման ու արդիականացման համար: Այնուհետև ծրագրի համակարգող, «Ջի էնդ Ջի պրոջեքթ» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Խաչյանը ներկայացրեց «Շրջիկ թանգարաններ« ցուցադրության նոր մոդելը և դրա՝ որպես ինտերակտիվ կրթական ծրագրի ներդրման հնարավորությունները Գորիս համայնքի գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցներում, ինչն էլ նախատեսվում է իրականացնել եռամսյա ժամկետում՝ նոր, շրջիկ ցուցադրությամբ ստեղծելու այլընտրանքային կրթական տարածք՝ թանգարանների դերի վերաիմաստավորման, թանգարանային արժեքների վերաբերյալ իրազեկվածության և հետաքրքրվածության բարձրացման և այդպիսով մշակութային կյանքի ակտիվացմանը նպաստելու առաջնահերթություներով: Ծավալվեց մասնակցային քննարկում, եղան տարբեր առաջարկներ, ելույթներ, դիտարկումներ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի արդյունավետ մշակման և իրականացման համար:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40