Իսկապե՞ս Տաթեւում փակում են բժշկական կենտրոնը. տաթեւացիները ձայն են բարձրացնում

21.08.2020 19:08
6530

Մի քիչ զայրացած, մի քիչ ապշած, մի քիչ հիասթափված, մի քիչ զզված, սակայն՝ այնուամենայնիվ, բարի օր բոլորիս:
Ուրեմն, Տասնամյակներ շարունակ իմ գյուղում` Տաթևում եղել է կա և գործում է բուժհաստատություն - հիվանդանոց: Հիվանդանոց` որը ոչ միայն հենց Տաթևին Տաթևացիներին է օդի ու ջրի նման պետք, այլ նաև Տաթևին կից ՉՈՐՍ այլ գյուղերի: Հիվանդանոց, որի հույսին են Տաթևն ու վերոնշածս ՉՈՐՍ գյուղերը: Հիվանդանոց` որն իր բուժաշխատողներով տարիներ շարունակ այս ՉՈՐՍ գյուղերի բնակիչների համար եղել է ու կա որպես շտապ օգնություն, որպես փրկիչ, որպես` շատ դեպքերում երկրորդ կյանքի շանս տվող:

Ու հիմա գիտե՞ք ինչ է սպասվում, գիտե՞ք ինչ են քննարկում ու որոշում այն վերևներում` որտեղ անգամ չգիտեն էլ թե որտեղ է գտնվում Տաթևն ու Տաթևին կպած այդ ՉՈՐՍ գյուղերը: Չգիտե՞ք, ոչինչ, հիմա կասեմ կիմանաք:
Այդ "խելոքները" ''մտածում'' ու որոշում են որ Տաթևում հիվանդանոցը ավելորդ է, և այն պետք չէ որ լինի, ու պետք է փակվի: ՀԵՅ ՀԵՅ....:

Հավաստի աղբյուրների տվյալներով` Տաթևի բուժհաստատությունը - հիվանանոցը նախատեսվում է որ կփակվի Հոկտեմբեր ամսից:

Հարգելի կառավարություն, առողջապահության նախարարություն, նախարարներ և տվյալ ոլորտում որոշիչ խոսքով` կամ խոսքը գործի վերածող պաշտոնյաներ, եթե Տաթևի հիվանդանոցը փակելուց հետո Տաթևում կամ Տաթևին կից վերոնշածս ՉՈՐՍ գյուղերում մարդիկ մահանան հենց այն պատճառով որ արագ բուժօգնություն հնարավոր չեղավ ստանալ որովհետև չհասցրեցին հասնել կենտրոնական հիվանդանոցներից որևէ մեկը, դուք պատասխանատու՞ եք լինելու այդ մահերի համար: Դուք կարողանալու՞ եք նրանց հարազատներին պատասխան տալ: Ու վերջապես` դուք կարողանալու՞ եք նրանց անշունչ մարմինները կենդանացնել: Եթե այսքանը կարողանալու եք, ապա խնդրեմ, գերազանցիկ աշակերտի նման ձեռք եմ բարձրացնում ու ասում եմ որ` կողմ եմ որպեսզի Տաթևից հանվի հիվանդանոցը ընդհանրապես: Դեռ մի բան էլ ավելին, պատրաստ եմ նույնիսկ սեփական ձեռքերովս հիվանդանոցի քարերը հատ առ հատ քանդել, ու դրանցով ձեզ համար դղյակ կառուցել: Իսկ եթե ոչ, ուրեմն` մի հատ թապ տվեք ձեզ, թապ տվեք ձեր ուղեղները, արդեն մի տեսակ կարծես փոշի է նստել դրանց վրա...:
Ու նաև մի՛ մոռացեք ևս մեկ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ հանգամանք: Տաթևը Տուրիզմի կենտրոն էլ է: Օրվա մեջ հարյուրավոր, տարվա մեջ մի քանի տասնյակ հազարավոր այցելու է ընդունում: Դուք այդ ինչո՞վ եք մտածում, կամ՝ առհասարակ մտածու՞մ եք թե չէ: Գուցե ձեր այդ մտածելու օրգանը հեռացրա՞ծ է..., ստուգեք, հետևեք ձեր առողջությանը, գոնե ձեր սեփականին, որովհետև ինչպես երևում է մերը ձեզ համար եղած չեղածի հաշիվ է:
Առողջապահությունը այնպիսի ոլորտ է, որում որոշումներ կայացնելիս պետք է լինել անսահման զգույշ: Ձեր կատարած ամեն քայլը, ձեր ստորագրած ամեն փաստաթուղթը, ձեր կայացրած ամեն որոշում կարող է կյանքեր արժենալ, կարող է կյանքեր խլել...: Խլել դեռ չծնվածի կյանք, նորածնի կյանք, երիտասարդի, տարեցի կյանք, ԹԱՆԿ՝ ԱՆԳԻՆ ԿՅԱՆՔ...:
Ցավոք սրտի, ինչպես տեսնում ենք՝ անգամ հենց այդ ոլորտի կարկառուն դեմքերից շատերը դա չեն գիտակցում ու հասկանում: Ապրելով ու աշխատելով մայրաքաղաքում, ծանոթ լինելով միայն իրենց աշխատասենյակների էստերիերին և ինտերիերին, տեղյակ չ՛լինելով թե մարզերում, գյուղերում ինչ է կատարվում ու մարդիկ ինչ դժվարությամբ են ապրում, իրենք իրենց վառ ու անչափ գունավոր երևակայությունով որոշում են թե ինչն է պետք և ինչը չէ:

Հ.Գ.
Այս կադրերն էլ նկարել եմ երեկ, տվյալ թեմայով Տաթևում տեղի ունեցած ''փոքրիկ'' ժողով քննարկման ընթացքում:
(Իմիջայլոց` նկարել էի միայն վիդեոտարբերակով, բայց այնքան հաճախակի էին մարդիկ հունից դուրս գալիս, որ անգամ սիրտս չտվեց հենց վիդեոձայնագրության տարբերակով այն տեղադրեմ այստեղ ու կցեմ տվյալ նյութին: Դրա համար էլ պարզապես վիդեոից հանել՝ վերցրել եմ կադրեր լուսանկարների տեսքով):
Շարունակեմ, ժողով քննարկմանը ներկա էին Տաթև` և հարակից ՉՈՐՍ գյուղերի բնակիչներից, ներկա էր գյուղի վարչական ղեկավարը` Մինասյան Գոռը, դպրոցի տնօրեն՝ Նորվարդ Մովսիսյանը, Տաթևի հիվանդանոցի` բոլորիս կողմից անչափ շատ սիրված գլխավոր բժիշկն ու բուժքույրերը...:
Համագյուղացիներիս, և մյուս ՉՈՐՍ գյուղերի բնակիչների զայրույթը քննարկվող հարցի շուրջ անսահման մեծ էր: Քննարկմանը մասնակցող տարեց մարդկանցից շատերը, հաճախ անգամ չէին կարողանում զսպել իրենց զայրույթն ու հուզմունքը, և զրույցի ընթացքում շատ հաճախ դուրս էին գալիս ափերից...:

Հարգելի կառավարություն, հարգելի պատկառ մարմիններ, մեր խնդրանքն ու պահանջը ձեզ: Վերանայեք այս հարցում ձեր որոշումը: Որոշում, որը ավելի շատ նման է՝ Մաշտաբային մարդասպանություն իրագործելու ծրագրի...:
Եվ խնդրում-պահանջում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տեղեկացնեք դրա մասին, պաշտոնակապես հայտարարելով ձեր պաշտոնական կայքերի կամ նման այլ աղբյուրների օգնությամբ:
Այսքանը:

Navasard Khachatryan-ի ֆեյսբուքյան էջից

Խմբագրության կողմից

Տաթեւից ստացված նամակը ներկայացնում ենք առանց խմբագրության միջամտության:

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04