Օգնության ձեռք է մեկնում Հայ օգնության միությունը

29.03.2021 12:25
5253

Մարտի 27-ին Հայ հեղափոխական դաշնակցության Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության գրասենյակում Հայ օգնության միության աջակցման ծրագրերի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհված Կապանի եւ Քաջարանի 62 մարտիկների ընտանիքներին հանձնվեցին 500-ական ամերիկյան դոլար դրամական աջակցություններ:

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության Սյունիքի պատասխանատու Ամալյա Ալեքսանյանը հավաքվածներին ներկայացրեց ՀՕՄ-ի գործունեությունը, որը 110 տարով է չափվում՝ «Ժողովրդիս հետ՝ ժողովրդիս համար» սկզբունքով: Բազում են ՀՕՄ-ի բարեգործական ձեռնարկները, մանավանդ Արցախյան բոլոր պատերազմներից տուժած ընտանիքներին: Այսօր էլ ՀՕՄ-ը կանգնած է մերօրյա պատերազմում զոհված ընտանիքների կողքին: Զորակցության մեծ պատրաստակամություն են հայտնել սփյուռքահայ մեր հայրենակիցները: Դրամահավաքներիրց մեկը կազմակերպվել է Վաշինգտոնում: Մեր հայրենակից Արեգնազան Մանուչարյանի (արմատներով Արծվանիկ գյուղից է) նախաձեռնությամբ, դրամական աջակցությունն այսօր հանձնվում է Կապան եւ Քաջարան համայնքների զոհված տղաների ընտանիքներին:

Ամալյա Ալեքսանյանը զոհվածների ընտանիքների անունից շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ մեր հայրենակիցներին՝ գլխավորությամբ Արեգնազան Մանուչարյանի, դժվար պահին այդ ընտանիքներին նեցուկ լինելու համար:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40