Գևորգ Փարսյանը ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսին

25.11.2022 18:59
2365

Նոյեմբերի 25-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։

Ողջունելով միմյանց՝ զրուցակիները բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերությունները, պատմամշակութային ընդհանրությունները, ինչը նաև լավ հիմք է հարաբերությունների ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Այս համատեքստում կարևորվել է նաև տարբեր մակարդակներում շփումների և հանդիպումների պարբերականության ապահովումը:

Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է հատկապես առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է տեղի տնտեսվարողների համար գործունեության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը։

Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել նաև մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում հյուպատոսի նախաձեռնությամբ Կապանում կկայանա ցուցահանդես։

Անդրադարձ է եղել Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատմանը առնչվող հարցերին։ Աբեդին Վարամինը առաջարկել է դիտարկել Էսֆահանի (Սպահան)՝ որպես արդյունաբերական, գիտական, մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և Կապանի՝ քույր քաղաքներ հռչակելը, ինչը դրական արձագանքի է արժանացել։

Հանդիպման ավարտին զրուցակիցները որոշել են պարբերական բնույթ հաղորդել իրենց հանդիպումներին` համագործակցությունը տեղափոխելով առավել առարկայական դաշտ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40