Տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չի. Շուռնուխի գյուղապետ

29.12.2020 23:19
5568

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները մի քանի ժամ ավտոճանապարհը փակելուց հետո այն բացել են։ Հիշեցնենք, որ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները 1 օր ժամանակ էին տվել` գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։
 

«Տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չի։ Եթե որոշվի, որ հողը պետք ա տան, մեկ–երկու ժամվա հարց չի լինելու։ ԱԱԾ–ն խոստացել ա, որ իրավիճակը կվերահսկվի, որ հայ սահմանապահ զորքը մինչև վերջին վայրկյանը կկանգնի գյուղացու կողքին, կլինի կազմակերպված էվակուացիա», – ասել է Արշակյանը։

Մարզպետարանը խոստացել է տրանսպորտ տրամադրել գյուղացիներին, ինչպես նաև տների համար դրամական փոխհատուցումներ տալ։

«Էսօր եկան մարզպետարանից, մեր տները նկարեցին։ Ասեցին` գումար կտրամադրեն կամ էլ գուցե տներ սարքվեն հենց գյուղի մյուս հատվածում, գուցե մարդը ուզենա իր գյուղում մնա։ Բարեգործներ են շատ խոստացել օգնել», – ասում է գյուղապետը։

Ի դեպ, նաև իր տունն է մտնում հանձնվող 12 տների մեջ։ Նա վերաբնակվել է այդ տանը 1992 թվականին, լիովին վերակառուցել այն, այգիներ ու բոստաններ ստեղծել։

«Գիտես որն ա ամենացավալին, աղջիկ ջան… Քանի միլիոն կտան, խնդիրը դա չի։ Հետո իմ թոռը ինձ չասի՝ պապի, էդ հողը վաճառեցիր երկու մանեթի դիմաց...», – ասում է նա։

Նա վերահաստատեց, որ գյուղացիները, իր մարտական ընկերները, մարզից այլ քաղաքացիներ պատրաստ են զենքով պաշտպանել իրենց անվտանգությունը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ասել էր, որ ադրբեջանցիների խոսքով` ՀՀ իշխանությունները դեռ տասը օր առաջ պետք է տեղյակ պահեին շուռնուխցիներին, որ գյուղի կեսը հանձնվում է։ Սակայն ոչ գյուղի բնակիչները, ոչ համայնքային իշխանությունները տեղյակ չեն եղել այդ մասին։




 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40