Կայացավ Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

30.04.2024 20:29
948

Այսօր՝ ապրիլի 30-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ կայացավ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը՝ ավագանու 17 անդամների մասնակցությամբ։ Օրակարգում նախապես ընդգրկված էր 16 հարց, համայնքի ղեկավարի առաջարկով ներառվեց ևս մեկը։

Ներկայացվեց համայնքի բյուջեի 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքը, եկամուտների և ծախսերի կատարողականները, ինչպես նաև 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման ժամանակացույցը:

Ավագանին հաստատեց նաև մի շարք նախագծեր, որոնք վերաբերում էին համայնքի վարչական տարածքում կենցաղային նշանակության հրագործական 3-րդ դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամերը սահմանելուն, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդների և մրցույթների կազմակերպման և իրականացման կանոնակարգը հաստատելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով, աճուրդային կարգով օտարելուն, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն և այլն։

Օրակարգային մեկ այլ հարցով ավագանին հավանություն տվեց համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ․Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքը 5 տարի ժամկետով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նախագծին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով։

Նիստի օրակարգում տեղ գտած բոլորը հարցերը ավագանու կողմից հաստատվեցին միաձայն։

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2024 թվականի մայիսի 30-ին։

Նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=mS2ad-0C_Gc

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02