Վարդան Մովսիսյան․ «Մեզ պատիվ չի բերում պարտվելը՝ մենք զանգեզուրցի ենք»

04.05.2021 17:54
7528

Վարդան Սերյոժայի Մովսիսյան․ ծնվել է 1983 թ․ նոյեմբերի 30-ին Քաջարան քաղաքում։ Սովորել է Քաջարանի N1 միջնակարգ դպրոցում։ 2001-2003 թթ․ ծառայել է հայոց բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է ընդունվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերությունում՝ էլեկտրաեռակցող։ 2007 թ․ ամուսնացել է՝ ունի  երեք որդի։

Վարդան Մովսիսյանի մասին զրուցում ենք կնոջ հետ․ նա կոտրված է, ասում է․ «Ցավը ժամանակի ընթացքում պակասելու փոխարեն, սառչող վերքի պես սաստկանում է»։ Ամուսնուն նկարագրում է լավագույն բառերով․ շեշտում նրա մեծ սերը հայրենիքի հանդեպ։ Մի տեսակ չի հաշտվում, որ ամուսինն իր ու երեք որդիների կողքին չէ, որ ինքը պիտի առանց նրա շարունակի ապրել ու իրենց զավակներին  մեծացնի հենց այնպիսին, ինչպիսին երազում էր Վարդանը։ 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Վարդանը կամավորագրվեց Արցախի վրա հարձակման մասին լսելուց մի քանի ժամ անց եւ մեկնեց ռազմաճակատ։

Վարդանը ռազմադաշտի հարավային թեւում էր՝ Ջրականում /Ջաբրայիլ/, ծանր մարտեր էին, թշնամին գրոհում էր բազմաթիվ անօդաչուներով, հրետանիով ու մարդուժով։

Վարդանի հետ մարտադաշտում ծանոթացած տղաների հետ ենք զրուցում․ «Մի քանի օր ենք ճանաչել, հպարտ եմ, որ նրա նման տղայի կողքին եմ կռվել, գաղափարական մարտիկ էր, գիտեր ուր է եկել եւ ինչու։ Պատերազմի օրերին՝ հիմնականում գիշերը, երկար զրուցում էինք․ նա պնդում էր, որ պարտավոր ենք Արցախը պահել, որովհետեւ մեզ պատիվ չի բերում պարտվելը՝ մենք զանգեզուրցի ենք․․․»։

Հոկտեմբերի 10-ին Վարդան Մովսիսյանի կյանքի ընթացքն ընդհատվեց անօդաչուի հարվածից․ Վարդանը զոհվեց ու չիմացավ, որ իր երազած հաղթանակին չհասանք, չիմացավ, որ թուրքը հասել է Զանգեզուրի դռներին ու զանգեզուրցու կռիվը չավարտվեց․․․

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40