Կայացավ Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

22.11.2022 20:00
2634

2022 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 23 անդամների մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Օրակարգը իր մեջ ամփոփում էր 13 հարց, որոնք հիմնականում վերաբերում էին ավագանու որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուն, համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում փոփոխությունները հաստատելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն և այլն։

Ի թիվս վերոնշյալ հարցերի ավագանին համաձայնություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2023 թվականի բյուջետային ծրագրավորման հայտերը ներկայացնելուն։

Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր որոշման նախագծերը հաստատվեցին ավագանու կողմից:

Ավագանու որոշումներին առավել մանրամասն ծանոթանալ ցանկացողները կարող են դիտել առցանց հեռարձակումը։

https://www.youtube.com/watch?v=YkaP06Le-8o&t=282s

Ավագանու այս տարվա վերջին նիստը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02