Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն

29.03.2021 16:12
8190

2021 թ․ մարտի 29-ին Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որը վարում էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Խորհրդակցության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը։

Մարզպետի ելույթի հիմքում հայրենասիրության դերի բարձրացման պահանջն էր, որը հետագա հաղթանակների երաշխիքն է լինելու։ Նա պահանջ դրեց տնօրենների առաջ՝ զինղեկները պետք է դպրոց մտնեն բացառապես զինվորական համազգեստով։

Լավագույնը ճանաչված դպրոցների տնօրեններին   հանձնվեցին մրցագավաթներ․ լավագույնը ճանաչվելու  հիմքում ընկած էին դպրոցի՝ օլիմպիադաներին մասնակցությունը, մեդալակիր աշակերտների եւ  բուհ ընդունվածների թիվը, կահավորանքը, մաքրությունը։

«Լավագույնը հանրակրթական դպրոց» ճանաչվեցին Ագարակ քաղաքի, Խնձորեսկի եւ Գորայքի դպրոցները։

Լավագույն ուսուցիչներ ճանաչվեցին Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի պատմություն եւ ՀԵՊ առարկաների ուսուցչուհի Գոհարիկ Հաջաթյանը եւ նույն դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Արփինե Հակոբյանը։

Մարզպետի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին առարկայական օլիմպիադաներում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած 229 աշակերտի։

Մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը հանդես եկավ «Մանկավարժի տեղն ու դերը դաստիարակության գործում» վերտառությամբ զեկույցով։ Մասնավորապես ընդգծեց, որ ուսուցիչն իրեն պատասխանատու պիտի համարի յուրաքանչյուր վատ դաստիարակված եւ հասարակությանը ոչ պիտանի մարդու համար նույնքան, որքան հպարտանում է հաջողությունների հասած աշակերտներով։

Խորհրդակցությունը եզրափակվեց մարզպետի ելույթով, որում նա հորդորեց՝ հիմնավոր կրթությամբ մարդը դարձնել Սյունիքի տարբերանշաններից մեկը։

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40