Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով

18.02.2021 18:34
5475

Հայաստանում արդեն կա 77 սահմանամերձ համայնք, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 5-6 բնակավայրով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ այս ցանկի համալրման հետևանքով բյուջեի բեռը կմեծանա 200 մլն դրամով: «Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով»,- պարզաբանեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: «Խոսքը, մասնավորապես, կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասին է: Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ ու բողոքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ ու Քարահունջ գյուղերը, արդյոք տեղի՞ն են հնչող մտավախությունները, թե դրանց տարածքներից ևս կարող են փոխանցվել ադրբեջանցիներին: «Այդպիսի ծրագրեր չկան:  Ես արդեն բացատրեցի, որ որոշակի չափորոշիչներ կան: Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով, իսկ նշված համայնքների դեպքում դիտարկվել են հողամասերը»,- ասաց նախարարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40