Ալվանք գյուղի սկսնակ նկարչուհի Վարդուհի Դանիելյանը

10.02.2023 10:05
3027

Մանկուց թեև որոշել էր բժշկուհի դառնալ, բայց 7-րդ դասարանից գույների աշխարհն իր համար բացահայտելուց հետո երիտասարդ նկարչուհին իր գույների ներկապնակում է։

Ալվանք գյուղի կենտրոնում ենք, որտեղ էլ նկարազարդել է զբոսայգու պատն ու գյուղին նոր գույն բերել։

«Թեև սկզբում վախեր ունեի, բայց ստացվեց…»,- անկեղծանում է:

- Ուրախ եմ, որ ստացվեց, վստահություն եմ զգում, գյուղի հանդեպ նվիրումս փոխանցեցի նկարի տեսքով։

Երեխաները հավաքվում են այստեղ, անվերջ վազվզում ու խաղում, Ալվանքին նոր երանգ ու մանկան ծիծաղ է փոխանցել։

Ալվանքի իրենց տան մի հատվածում Վարդուհի Դանիելյանի գույների աշխարհն է։

Խնամքով դասավորված նկարների հավաքածուն ու պատին ամրացված դիմանկարներն են, որոնք կարծես շշնջում են՝ միաձուլվելով երիտասարդ նկարչուհու աշխարհին։

Ցույց է տալիս առաջին նկարն ու ծիծաղում. հիմա նկարների մի ամբողջական հավաքածու ունի։

Կարողանում է ճիշտ դիմագծեր պատկերել, դեմքի արտահայտություն ու հուզականություն արտահայտել։

Բոլոր նկարներն էլ սիրում ու չի առանձնացնում, յուրաքանչյուր նկարի մեջ իր մի մասնիկն է դնում։ Նկարն ավարտելուց հետո առաջինը հայրիկին է ցույց տաիս, հայրն էլ խորհուրդներ է տալիս, շտկումներ անում։

Ամենամեծ խորհրդատուն հենց հայրն է, ով էլ նկատելով Վարդուհու նկարելու ձիրքը, տարել է նկարչության խմբակ։

 Ագարակ քաղաքի «Մեղրիի մարզամշակույթային կենտրոն»-ի նկարչության խմբակում ենք, որտեղ էլ իր քայլերը սկսեց Վարդուհին։

Խմբակի ղեկավար Մուշեղ Համբարձումյանն իր շուրջն է համախմբել համայնքի նկարչությամբ հետաքրքրված երեխաներին, ինչպես ինքն է նշում.

- Մենք իրար գտնում ենք, կարծես մի ընտանք լինենք։

Սաներն այստեղ առաջին քայլերն են անում, սովորում են նկարելու տեխնիկա, ներկերի հետ աշխատելու կանոններ, արվեստի պատմություն, թեև ազատ են իրենց աշխարհը բացահայտելու ու ստեղծագործելու հարցում, ղեկավարն առաջնահերթ փորձում է ազգայինը սերմանել՝ պահպանելով ու փոխանցելով նաև Մեղրիի մշակույթը։

Համայնքի կյանքում նկարչության խմբակը կարծես իր գույնն ունի, սաները մասնակցում են համայնքում տեղի ունեցող ցուցադրություններին, աշակերտներն իրենց բակերում են նկարում, օգնում դասարանական պատերը նկարազարդելուն և հենց այստեղից կերտում իրենց կյանքի ճանապարհը։

Ալվանքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Վարդուհին բավականին չխոսկան է, և որքան՝ չխոսկան, այնքան խոսուն են նրա նկարները։

Նա ավելի շատ սիրում է դիմանկարներ ստեղծել ու դրանց միջոցով հույզեր փոխանցել։

Թեև գյուղից երկար ճանապարհ է անցնում խմբակ հաճախելու համար, չի տրտնջում, հաճույքով է հաճախում։

Դպրոցում նույնպես ուրախանում են Վարդուհու հաջողություններով ու ոգևորում։ Լավ է սովորում, դպրոցի կահավորման աշխատանքներին է օգնում, օժանդակում դպրոցական միջոցառումների կազմակերպմանը։

- Վարդուհին տարբերվում է կերպարվեստում, առանձնանում իր աշխարհում՝ նկարում,  անընդհատ փնտրտուքի մեջ է,- պատմում է կերպարվեստի ուսուցչուհին։

Որոշել է՝ դպրոցն ավարտելիս իր  նկարներից մեկն անպայման դպրոցին նվիրել։

Վարդուհու ընտանիքն ամեն ինչ անում է, որ երիտասարդ նկարչուհին անդադար ստեղծագործի։

Նկարելուց խաղաղվում է ու նոր երազանքներ է ուրվագծում, որոշել է ուսումը շարունակել մայրաքաղաքում՝ գեղարվեստի ակադեմիայում։

Վերջերս սկսել է նաև հագուստների վրա նկարել ու վաճառել, երազանք ունի՝ հագուստի դիզայներ-մոդելավորող դառնալ։

Որոշել է, ուր էլ լինի, անպայման վերադառնալու է  հայրենի Ալվանք և իր արվեստը փոխանցելու համագյուղացի փոքրիկներին։

 

Արփի Ադամյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12