Հարցազրույց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանի հետ

27.04.2026 15:39
548

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքում։

Բարձրագույն կրթությունը ստացել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետում՝ տնտեսագետ-կազմակերպիչ մասնագիտությամբ (1989-1996թթ․)։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին, ՀՀ ֆինանսների նախարարությունից։ 2003-2015 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, նախ՝ աշխատակազմի ֆինանսական տեսչությունում՝ ավագ տեսուչ-վերստուգիչ, իսկ 2008-ից՝ ներքին աուդիտի վարչությունում՝ համալիր ստուգումների բաժնի գլխավոր մասնագետ։

2015-2020թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2023 թվականից պաշտոնավարում է շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում՝ նախ՝ տնօրենի տեղակալ, ապա՝ 2025 թվականի  հոկտեմբերի 29-ից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» (III աստիճան) մեդալներով։

- Պարոն Միրզոյան, մեր զրույցն իրատեսական հունով տանելու համար կխնդրեինք նախևառաջ համառոտ գծերով ներկայացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

– «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության պետական անտառների և անտառային հողերի կառավարման լիազորություն ունեցող կառույց է, գործում է Շրջակա միջավայրի նախարարության
ենթակայությամբ
, պետական անտառների և անտառային հողերի պաշտպանության, վերարտադրության և օգտագործման ոլորտներում իրականացնում է պետական ծրագրեր։

ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող տարածքների հանրագումարը շուրջ 365460 հեկտար է, որում, ըստ կառավարման պլանների, անտառածածկ է շուրջ 289 930-ը, ինչը մեր երկրի տարածքի գրեթե 9,7 %-ն է։

Առավել հստակ պատկերացում կազմելու համար նշեմ, որ Հայաստանի անտառածածկ տարածքն ընդհանուր առմամբ 358340 հա է՝ երկրի տարածքի շուրջ 12,1%-ը։

Հաշվի առնելով ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող տարածքների մեծությունը՝ կարող ենք փաստել ՊՈԱԿ-ի առանցքային դերն անտառների կայուն կառավարման համատեքստում։

Ասեմ նաև, որ ՊՈԱԿ-ն իր գործունեությունը ծավալում է Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում գտնվող 17 մասնաճյուղի միջոցով՝ կառավարման պլանների հիման վրա։

– Կուզենայինք Ձեր օգնությամբ պատկերացում կազմել Սյունիքի մարզի անտառային ծածկույթի, ինչպես և այն մասին, թե կառավարման ի՞նչ համակարգ է գործում Սյունիքի մարզն ընդգրկող նախկին շրջաններում:

– Սյունիքի մարզում «Հայանտառ»-ն իրականացնում է Կապանի, Սիսիանի և Սյունիքի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կառավարումը, որոնց պատկերն ըստ անտառպետությունների և տարածքների հետևյալն է․

  • «Սյունիքի» անտառտնտեսություն մասնաճյուղ․ ընդգրկում է Գորիսի և Շուռնուխի անտառպետությունները՝ 12100 հա ընդհանուր տարածքով (անտառածածկն այդ թվում՝ 8722,4 հա),
  • «Կապանի» անտառտնտեսություն մասնաճյուղ․ ընդգրկում է Առաջաձորի, Կապանի, Դավիթբեկի, Սյունիքի, Նորաշենիկի, Արծվանիկի, Ճակատենի անտառպետությունները՝ 42889 հա ընդհանուր տարածքով (անտառածածկն այդ թվում՝ 39204,7 հա),
  • «Սիսիանի» անտառտնտեսություն մասնաճյուղ․ ընդգրկում է Սիսիանի և Շաղատի անտառպետությունները՝ 5946 հա ընդհանուր տարածքով (անտառածածկն այդ թվում՝ 2088,1 հա)։

Այսքանով հանդերձ՝ մարզում ՊՈԱԿ-ը կառավարում է ընդհանուր առմամբ 60935 հա տարածք, որում, ըստ կառավարման պլանների, անտառածածկ է ավելի քան 50015-ը։

Մեղրիի առնչությամբ նշեմ, որ համանուն մասնաճյուղը 2010 թվականին առանձնացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և «Արևիք» ազգային պարկ անվամբ ու կարգավիճակով մաս է կազմում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի։ Ավելի վաղ՝ 1958-ին Կապանի անտառտնտեսության Շիկահողի անտառպետության հիման վրա կազմավորվել էր նաև «Շիկահող» պետական արգելոցը, որը ևս կենսոլորտային համալիրի կազմում է։

 

Հ․Գ․

Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ «Սյունյաց երկիր» թերթի՝ «Սյունիքի հարուստ կենսաբազմազանությունը՝ հոգածության ներքո» խորագրով հրատարակվելիք հատուկ համարում։

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

09.10.2026 21:44

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում փակ հանդիպում են անցկացրել

09.10.2026 18:59

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45