«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը տեղի է ունենում քաղաքական մեծ հավաք։
Հավաքին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»։