Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32
171

ԱՄՆ Միչիգան նահանգում  մահմեդական Աբդուլ Էլ-Սայեդն է հաղթել Սենատի ընտրություններում։ Նա կդառնա Կոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին մահմեդականը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  իր աջակցությունն էր հայտնել Էլ-Սայեդի թեկնածությանը։

Կազմակերպությունը նշել էր, որ Միչիգանի պատմական հայկական համայնքը, որն ԱՄՆ-ի ամենահին և ամենամեծ համայնքներից մեկն է, Գարի Փիթերսի՝ սենատորական լիազորությունները վայր դնելուց հետո նոր աջակցի կարիք ունի։

Ըստ ANCA-ի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Էլ-Սայեդն անմիջական կապ էր հաստատել ինչպես հանձնախմբի, այնպես էլ Միչիգանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ANCA-ին ուղղված իր հայտարարության մեջ  Աբդուլ Էլ-Սայեդը նշել է. «Ինձ համար պատիվ է այս պայքարում վայելել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը։ Միչիգանի հայ համայնքը մեր մեծ նահանգի թանկարժեք ու կարևոր մասն է։

Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հարցում անվերապահ աջակցությունը՝ շարունակվող վայրագությունների պայմաններում, միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Որպես Միչիգանից ընտրված ԱՄՆ հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքները»։



© factor.am

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21

Իրանը տեղեկատվական-քարոզչական հարված է հասցրել Բաքվի վարչախմբին. Վարդան Ոսկանյան

04.11.2026 14:44

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին

04.11.2026 14:22

ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

04.11.2026 14:04

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

04.11.2026 12:29

Կաթնամթերքը թանկացել է․ որոնք են պատճառները

04.11.2026 12:20