11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23
107

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, ասաց, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել։

«Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմեց մայրը։

Երեխային տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։

Այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղան դեռևս ամբողջությամբ չի վերականգնել հիշողությունը․ հիշում է միայն իր անունն ու ազգանունը, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։

Երեխայի հարազատները ցանկանում են, որպեսզի իրավապահ մարմինները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ուսումնասիրեն դեպքի վայրի՝ այգու, հարակից ավտոտնակների և տարածքում տեղադրված բազմաթիվ տեսախցիկների տեսագրությունները։

Նրանց հիմնական նպատակն է պարզել, թե ովքեր են մոտեցել 11-ամյա երեխային, ով է նրան կոնֆետ հյուրասիրել, ինչ է տեղի ունեցել նրա հետ, և ինչի հետևանքով է նա հայտնվել նման վիճակում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը

04.11.2026 22:29

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23

Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել

04.11.2026 17:31

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21

Իրանը տեղեկատվական-քարոզչական հարված է հասցրել Բաքվի վարչախմբին. Վարդան Ոսկանյան

04.11.2026 14:44

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին

04.11.2026 14:22