Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը դարձավ 65 տարեկան. շնորհավորում ենք

27.12.2020 11:31
6001

ՀԱՅՐԵՆԻՔՍ

Մեղքդ հույզերի անմահությո՛ւնն էր...

Կյանքդ՝ խելահեղ խայտա՜նքը նրա,

Մի՛տքդ միշտ խղճի թարգմանությունն էր...

Խելառ պոռթկումդ՝ երդո՛ւմը նրա:

 

Վի՛շտդ ճշտության անճարությունն էր...

Արդարությունը՝ հավա՜տդ չքնաղ,

Իղձդ երազի խաղաղությո՜ւնն էր...

Սմքած թախիծդ՝ հեքիաթը նրա:

 

Հույսդ անընդհատ՝ Աստծո՜ւն մերվելն էր,

Համբերությունդ՝ հանճարիդ վկան,

Ճշմարտությունդ լո՜ւյս-մոլությունն էր...

Տվայտանքներդ՝ պսա՛կը նրա:

 

Պայքա՛րդ հոգու ազատությունն էր,

Պարտություններդ՝ սրբի՛ ինքնություն.

Արհամարհանքդ՝ ներման աղե՜րսն էր...

Զզվանքդ՝ քենի ողորմածություն:

 

Ատելությունդ՝ սեթևեթանքն էր...

Հեգնանքդ՝ խռո՜վք կատարելության,

Հոգսդ կասկածի՛ հավերժությունն էր...

Սերդ՝ հրա՜շքը հավիտենության...

 

Աղմուկն աշխարհի՛ քո լռությունն էր,

Անճառ ցասումդ՝ երկո՜ւնքը նրա...

Ցա՛վդ անհունի իմաստնությունն էր,

Իսկ տառապանքդ՝ պարծա՜նքը նրա...

Տիգրան Գրիգորյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40