«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԱՆՁԱՄԲ ԵԿԵԼ Է» ՈՂՋԻ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

29.10.2019 22:54
1818

Մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում տարածված տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ սպիտակած Ողջի գետում անհայտ պարունակության թույներ են հոսում։ Մեկ-երկու պաշտոնական հաղորդագրություն, մեկ-երկու հարց՝ ԱԺ-ում` «ագրեսիվ բնապահպան» Էրիկ Գրիգորյանին, նա էլ միալար ձայնով ասաց, որ գետից վերցվել են փորձանմուշներ` լաբորատոր փորձանքննության համար։ Ապա պատգամավորի հարցին, թե ինչ պետք է անել հանքարդյունաբերող կազմակերպությունների նման «վթարները» կանխելու ուղղությամբ (մի քանի կոպեկ բնապահպանական վճար են մուծում օդը, ջուրը, հողն աղտոտելուց հետո), նախարարը նորից փիլիսոփայական տոնով ասաց, որ միակ ճանապարհն օրենսդրությունը խստացնելն է ու քրեական պատասխանատվություն սահմանելը։

Անցել է մեկ շաբաթից ավելի, և հասարակությանը, այնուամենայնիվ, շատ է հետաքրքրում, թե ինչ նյութեր են հոսում գետով, ինչ պատասխան է տվել փորձաքննությունը։ Մանավանդ, որ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե նոր վթար է եղել։ Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունից ուղղորդեցին դեպի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Սյունիքի  տեղամասից ավագ պետական տեսուչ ներկայացած անձը հարցին, թե պատրա՞ստ են փորձաքննության արդյունքները, ըստ էության, ասաց, որ ոչ․ «Հիմա Երևանից լաբորատորիան անձամբ եկել ա, համ ստուգում են, համ բացում»։

Հիշեցրեցինք, որ լաբորատորիան մեկ շաբաթ առաջ էր գնացել գետից փորձանմուշներ վերցնելու։ Տեսուչը ստիպված ասաց, որ սա երկրորդ դեպքն է: Նա համառորեն հերքում էր, որ կրկին աղտոտման դեպք է եղել՝ ասելով․ «Երկրորդ անգամ չի աղոտվել, ուղղակի, վերևում ՀԷԿ կա, իրենք, որ տեսել են՝ վթարային է, կանգնացրել էին, չէր աշխատում, որ տուրբինները չփչանան, հիմա իրենք լվացումներ են կատարել, դրա հոսքն է եղել։ Բայց դրա վերաբերյալ էլի վերցվել են համապատասխան լաբորատոր անալիզներ»:

Փաստորեն, հիմա էլ պոչամբարից ՀԷԿ գնացած ջրերն են լվացել ու գետը լցրել ու ձեռքի հետ էլ նորից «անալիզ արել»։

Բնապահպան Հակոբ Սանասարյանը զարմանում է՝ այդ ի՞նչն են ստուգում, եթե առաջին հայացքից հայտնի է, թե ինչ պետք է լինի Քաջարանի հանքաքարում․ 50-60 ավելի ագրեսիվ թունավոր նյութեր և ուրանի հետքեր։ Բնապահպանը հայտարարում է, որ  եղել են և կան մարդիկ, որոնք սպասարկում են պոչամբարը։

Սանասարյանը, առհասարակ, Հայաստանում կատարվող փորձաքննություններին չի վստահում։ Ինչ վերաբերում է Էրիկ Գրիգորյանի հայտարարածին, Սանասարյանն ասում է, որ այսօրվա օրենսդրությամբ էլ կարելի է պայքարել, և նաև հարցնում է՝ այդ ի՞նչ օրենք պետք է լինի, որ խողովակը չպայթի, և պոչանքը չլցվի Ողջի գետը։ Ամեն դեպքում, Սանասարյանը կողմ է շատ մեծ տույժ-տուգանքներին ու քրեական պատասխանատվությանը։ Հիշեցնենք, որ Վատիկանը պաշտոնապես մահացու մեղքերի թվում ավելացրել է շրջակա միջավայրին պատճառված վնասը, իսկ բնապահպանները վաղուց ի վեր խոսում են էկոցիդ երևույթի մասին։

Նշենք, որ Արծվանիկի պոչամբարինը ոչ առաջին, և վստահ ենք, ոչ վերջին դեպքն է։ Վերջին դեպքը հուլիսին էր, երբ լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Արծվանիկի պոչամբարի թափոնաջուրը խառնվում գետին, որով ոռոգվում են հեկտարներով այգիներ:

Բնապահպանը Նիկոլ Փաշինյանին հորդորում էր գալ Կապան, ծանոթանալ բարձր ստանդարտների նշաձողի ձգտող ԶՊՄԿ-ի հանքարդունաբերության հետևանքներին։ Սանասարյանն ասում է, որ պոչամբարի՝ բազմաթիվ անգամներ պայթելու հետևանքով Սյունիքի հովիտներում այդ վթարների հետևանքով արդեն մանր պոչամբարներ են գոյացել։ «Կուտակումներ են, պոչանքի կուտակումներ, համարեք պոչամբար կամ պոչանքի կուտակումներ՝ տասնյակ և հարյուրավոր տոննաներով»,-ասում է Հակոբ Սանասարյանը։

Իսկ վթարների պատճառն այն է, որ, բնապահպանի  խոսքով, պոչամբարի պարունակությունն ագրեսիվ նյութեր են և ավազ, որոնք ժամանակ առ ժամանակ քայքայում են պոչատարի մետաղը և վթարվում։ Այս ընթացքում էլ, ըստ բնապահպանի, տույժերը չնչին են եղել, հիմնականում գործել են կաշառքն ու կարգադրությունը։ Սանասարյանը կարծում է, որ հիմա էլ նույնը շարունակվում է՝ ասելով, որ ամեն ինչ պարզ էր դեռ այն օրվանից, երբ Արթուր Գրիգորյանին ազատեցին։ Իսկ հիմա, նրա գնահատմամբ, այսօրվա իշխանությունները նույնպես թքած ունեն շրջակա միջավայրի ու ժողովրդի ապագայի վրա։ 

hraparak.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11