Կարո Ավանեսյանը՝ Սյունիքի մարզպետի տեղակալ

20.01.2021 10:31
6090

Ինչպես արդեն տեղեկացել ենք՝ ՀՀ վարչապետի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ Կարո Տիգրանի Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:
Ծնվել է 1962թ. հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում: 
1980թ. գերազանցությամբ ավարտել է Կոռնիձորի միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել հայկական գյուղատնտեսական ինստիտուտ (այժմ` Հայաստանի ազգային ագրարային համալսարան), 1985թ. գերազանցությամբ ավարտել է այն` ստանալով հիդրոմելիորատորի մասնագիտություն:  Բուհն ավարտելուց հետո գործուղվել է հայրենի գյուղ՝ աշխատել ինժեներ: Չորս տարի մասնագիտական գիտելիքները ծառայեցրել է Կոռնիձորի զարգացմանը, որից հետո տեղափոխվել Գորիսի Ոռոգման համակարգերի վարչություն` տեղամասի պետ՝ աշխատելով յոթ տարի: Այնուհետեւ նույն վարչության տնօրենի պաշտոնն է ստանձնել` աշխատելով մոտ չորս տարի: 2000թ.  ոռոգման համակարգերի վարչությունը միացել է «Հայջրմուղին», որտեղ նշանակվել է փոխտնօրեն եւ գլխավոր ինժեներ: 
2002-2017թթ. որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում` համազորային եւ հետախուզական զորամասերում` հրամանատարի տեղակալ: 
Հայրենիքին մատուցած ծառայության համար արժանացել է տարբեր պարգեւների, արժանացել ութ մեդալի, որից մեկը` Քառօրյա պատերազմում անձնուրաց ծառայության համար՝ ՀՀ նախագահի կողմից: 
1989-1994թթ. մասնակցել է Արցախյան շարժմանը, Արցախյան երեք պատերազմի մասնակից է: 
2019 թվականից ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի փոխնախագահն է: 
2019-2020թթ. Սյունիքի «Վարարակն» ՓԲԸ-ում զբաղեցրել է աշխղեկի պաշտոնը` ներգրավվելով շինարարական-ինժեներական աշխատանքներում:  
Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների, ունի շուրջ մեկ տասնյակ հավաստագիր:
ԽՍՀՄ տարիներին (1986-1990 թթ.) եղել է Գորիսի շրջանային խորհրդի պատգամավոր: 
Անկուսակցական է: 
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08