Հայ-իրանակայն մշակութային-խոհանոցային փառատոնը Սիսիանում

11.08.2023 11:57
1353

Օգոստոսի 10-ին Սիսիանում կայացավ հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն։

Փառատոնը նախևառաջ միտված էր հայ-իրանական մշակութային կապերի ակտիվացմանը։

Փառատոնը նպատակ ուներ նորովի արթնացնել հիշողությունը Նավասարդի, ինչպես և Հայկի ու Բելի ճակատամարտի մասին, որ տեղի է ունեցել 4515 տարի առաջ՝ օգոստոսի 11-ին, որն էլ ավարտվեց Հայկի փառահեղ հաղթանակով։

Փառատոնը մեկ ուրիշ նպատակ էլ ուներ՝ ևս մեկ անգամ հանրահռչակել Սյունիքի մարզի և մասնավորապես Սիսիանի տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորությունները։ Նաև այդ խնդրին էին ծառայեցված հրապարակում և մերձակա փողոցներում տեղադրված 80-ից ավելի տաղավարում ներկայացվող ցուցանմուշները՝ ձեռագործությունից, կիրառական արվեստից ու կերպարվեստից, նաև գեղարվեստական խեցեգործությունից։

Փառատոնի մասնակիցներն օգոստոսի լույս 11-ի գիշերը՝ ժամը 3։30-ից մինչև 4։00 Զորաց քարերում դիտել են Հայկի համաստեղության աստղերի գալուստը։

Փառատոնի բացմանը, որ տեղի ունեցավ  Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում, ելույթներ ունեցան Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Ոսկանյան), Հայաստանի վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ։

Ելույթներ են ունեցել նաև Սիսիանի «Գրանդ դանս» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արման Դավթյան), Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործական կենտրոնի պարային խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմինե Սարգսյան), Դարբասի թանգարանի արվեստի դպրոցի պարի խումբը՝ Լուսինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը՝ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Հարյուրավոր սիսիանցիներ, ինչպես և հյուրեր  ու զբոսաշրջիկներ ժամեր շարունակ ունկնդրում էին գեղարվեստական այդ համույթների ելույթները, որից հետո էլ տեղափոխվեցին Զորաց քարեր։

Իսկ Սիսիանի համայնքապետարանը՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ, ամեն ինչ արել էր փառատոնը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08