Աշոտ Ալեքսանյան․ նրա կյանքը հոգու մի գեղեցիկ պատմություն էր․․․

20.01.2022 13:38
5650

Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, մորմոք է մաղվում Հարժիս գյուղի վրա․․․

Հանգչել է մի սքանչելի էակ եւս, փլվել է Աստծո մի գեղեցիկ արարած եւս՝ Աշոտ Լազրի Ալեքսանյան:

Վախճանը վրա է հասել 2022 թ․ հունվարի 20-ի կեսօրին՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ տեւական հիվանդությունից հետո:

Նրա ապրած 59 տարվա կյանքի ընթացքը գրեթե նույնն էր, ինչ իր ժամանակակիցներինը՝ միջնակարգ դպրոց, խորհրդային բանակ, մասնագիտության ձեռք բերում, ընտանիքի ստեղծում ու աշխատանք հայրենի գյուղում՝ մեխանիզացիա, դաշտավարություն, անասնապահություն: Բայց, այդ բոլորով հանդերձ, նրա կյանքն ավելի շատ հոգու մի գեղեցիկ պատմություն էր․․․

Աշոտ Ալեքսանյանի մարդկային ճախրանքն ու ծփանքը, սակայն, բեկվեց դեռեւս տասնհինգ տարի առաջ: Դժվար է նույնիսկ վերհիշել, թե քանի-քանի անգամ է ստացիոնար բուժում ստացել Գորիսի եւ Երեւանի հիվանդանոցներում, քանի-քանի անգամ է անհույս եւ անելանելի թվացող վիճակից՝ հրաշքով հարություն առել;

Եվ անբուժելի հիվանդությանը դիմադրում էր, կարելի է ասել, ոչ միայն իր ֆիզիկական ամրությամբ, այլեւ հարազատների ու մերձավորների սրտաբուխ աղոթքներով ու օրհնություններով, իսկ ամենից առաջ՝ տիկնոջ բացառիկ հոգածությամբ:

Այն եզակիներից էր, ում հետ հանդիպմանը, ում մարդկային սրտառուչ վերաբերմունքին եւ համով-հոտով զրույցներին սպասում էին ոչ միայն հարազատներն ու մերձավորները: Թեեւ  խաթարված առողջությամբ էր, բայց մարդիկ նրա հետ ունեցած հանդիպումից հեռանում էին հզորացած, պարզաջրված, լավատեսությամբ լցված: Ցավը կուլ տալով ժպիտ ու հույս էր բաշխում բոլորին եւ մնում բարությամբ լեցուն:

Ու չնայած հազվադեպ էր տնից դուրս գալիս, բայց մեր ազգային կյանքի իրադարձությունների մեջ էր:

Հունվարի 10-ից հատկապես ծանրացավ նրա առողջական  վիճակը, իսկ երեք օր անց Գորիսի հիվանդանոցից տեղափոխվեց մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն․ այդ ժամանակ արդեն իսկ կյանքի մեջ չկար, բայց եւ չէր հասել․․․

Նա հեռացավ՝ մեծ վիշտ պատճառելով թե՛ հարազատներին ու մերձավորներին, թե՛ համագյուղացիներին:

Ցավոք, նրա տեղը լցնելու-լրացնելու հնար չկա, քանզի յուրաքանչյուր ոք մի աշխարհ է յուրովի: Կա միայն նրան շարունակելու հնարավորություն եւ անհրաժեշտություն, ինչն ակնկալում ենք նրա հարգարժան տիկնոջից ու երեք զավակից՝ որքան էլ սիրելի Աշոտի անժամանակ կորուստը գիշեր է բերել նրանց ներաշխարհին:

Հավատացած ենք՝ Աշոտ Ալեքսանյանի շունչն ու հիշատակն ապրելու են ոչ միայն հարազատների սրտերում, այլեւ ճանաչողների խոսք ու զրույցի մեջ, քանզի խոսքի վարպետ էր նաեւ՝ բնատուր, թեւավոր դարձած մտքերի հեղինակ:

Ափսոս․․․

***

Աշոտ Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 16․00-ին Հարժիս գյուղում:

Հուղարկավորությունը՝ հունվարի 22-ին, ժամը 12-ին:

***

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ցավակցում է Սամվել Ալեքսանյանին՝ սիրելի եղբոր՝ Աշոտ Ալեքսանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40