Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կգլխավորի ազգությամբ հնդիկ, Գերմանիայի քաղաքացի Յոհան Բադին

21.05.2021 12:25
9897

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը, ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների, պաշտոնանկ է արվել: Միեւնույն ժամանակ՝ քննարկվում է նրա՝ այդ ընկերությունում ինչ-ինչ ճանապարհով ձեռք բերած բաժնեմասն առուվաճառքի ձեւով այլ սուբյեկտի հանձնելու հարցը:

Գլխավոր տնօրենի պաշտոնանկության պատճառների մասին ամենատարբեր խոսակցություններ են շրջանառվում:

Ըստ նույն աղբյուրի՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը կգլխավորի ոմն Յոհան Բադին՝ ազգությամբ հնդիկ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի (եթե վերջին պահին չվերանայվի այդ որոշումը):

Ամենայն հավանականությամբ նոր գլխավոր տնօրենը Քաջարանի հանքագործներին կներկայացվի մայիսի 25-ին:

Սյունիքում եւ հատկապես Քաջարանում, սակայն, համոզմունք են հայտնում, թե կադրային այդ փոփոխությունը բացառապես երեւութական կամ կոսմետիկ բնույթ է կրում: Եվ այդ ամենը պայմանավորված է՝ նախ՝ ընկերության բաժնեմասերի շուրջ տեղի ունեցող դատական «ռազբորկաները» հանրությունից թաքցնելու մտադրությամբ, ինչպես եւ նախընտրական լարվածությունը Սյունիքում հնարավորինս մեղմելու նկատառումով: Ընդ որում՝ Քաջարանի պատճառով Սյունիքում ստեղծված նախընտրական լարված վիճակն անբարենպաստ է ոչ  միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած դաշինքների, այլեւ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար, ով, դատելով վերջին երեք տարվա իրողություններից, Քաջարանում քաջալերել է այն գործընթացները, որ սկիզբ են առել 2014-ին:

Իրականությունը, մինչդեռ, շատ պարզ է, սյունեցիների մեծ մասի դիրքորոշումը՝ հստակ:

Քանի դեռ չեն բացահայտվել ԶՊՄԿ-ի իրական սեփականատերերը եւ հատկապես օդում կախված 75 տոկոս բաժնեմասի տերը, քանի դեռ չեն զրոյացվել Վահե Ա. Հակոբյանի առնչակցությունը կոմբինատին եւ իրավական ու բարոյական գնահատական չի տրվել նրա սյունիքյան գործունեությանը (սկսած 2014-ից), քանի դեռ ջրի երես դուրս չի բերվել Սյունիքի հայտնի չորս համայնքապետի ֆինանսական գործակցությունը կոմբինատի հետ, քանի դեռ հանրությանը չի ասվել, թե ովքեր եւ ինչ մեթոդներով են 2014-ից Սյունիքում ու հատկապես Քաջարանում կատարել սեփականության վերաբաշխում, քանի դեռ Քաջարանի կոմբինատի հետ շփվողների շրջանակը չի փոփոխվել, քանի դեռ 2014-ին Քաջարանում ներդրված հայտնի պառավ յաբուն իր կեղտոտ մատների վրա խաղացնում է ամբողջ Քաջարանն ու մերձակա բնակավայրերը, քանի դեռ գործող իշխանությունը ճշմարիտ տեղեկություններ չի հաղորդում կոմբինատին առնչվող ստուգումների ու հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ, չի կարելի ընկերության գլխավոր տնօրենի փոփոխությունը համարել շատ թե քիչ լուրջ իրադարձություն, չի կարելի Քաջարանի հանքարդյունաբերական ամբողջ համալիրը չհամարել պետություն՝ պետության ներսում, չի կարելի այդ տարածքը չհամարել օկուպացված եւ հակահայկական իրողություն:

Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր կփորձեն Սյունիքում իրականացնել նախընտրական քարոզարշավ, պետք է հստակ դիրքորոշում հայտնեն վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02