Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55
112

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին ադրբեջանական իշխանական Trend-ին հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։

Նա տեղեկացրել է, որ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։ «Խաղաղության կամուրջ» երկխոսության հարթակը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդման և կայուն երկխոսության հաստատման նպատակով։

Հարթակի շրջանակում կողմերը պարբերաբար հանդիպումներ են անցկացնում՝ քննարկելով խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը, ԶԼՄ-ներին առնչվող հարցերը և քաղաքացիական հասարակության դերը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ սահմանվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանը և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատմանը նպաստելու հարցերը։ Հավելենք, որ Հայաստանում հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս սեպտեմբերին, սակայն ադրբեջանական կողմը  հետաձգել էր այն՝ կապված հայկական Գանձասար ու Դադիվանք եկեղեցիների շուրջ առաջացած լարվածության հետ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասարի ու Դադիվանքի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Հաջիևն ասել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական ​​իսկությունն ու սկզբնական կերպարը»։

Բաքվի այս հայտարարությունները քննադատությունների էին արժանացել հայկական կողմից։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները սեպտեմբերի 14-ին տարածել էին հայտարարություն՝ իրենց մտահոգությունը հայտնելով Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված զարգացումների առնչությամբ։



© factor.am

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16.11.2026 10:39

Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

16.11.2026 10:27

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07