Այսօր կարելի էր 5-8 տոկոսով նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը. Ինչո՞ւ պետությունը չի գնում այդ քայլին

25.11.2022 12:14
875

Կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը, ըստ որի՝ կառավարությունը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագծին, նշեց, «Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը երեք հիմնական աղբյուներից է ձևավորվում, որոնցից ամենագերակշիռը ջէկերից ստացված էլեկտրաէներգիան է, որը կազմում ամբողջի մոտ 40 տոկոսը: Մնացածը հավասարաչափ բաշխված է ատոմակայանի և հէկերի միջև: Բայց այստեղ պետք է հասկանալ, որ ատոմակայանի և հէկերի կողմից արտադրված էլեկտրաէներգիան ամենաէժանն է: Ջէկերի արտադրած էլեկտրաէներգիան է, որ թանկ է և թանկացնում է ընդհանուր էլեկտրաէներգիայի գինը:

Ջէկերի էլեկտրաէներգիան ստացվում է ՌԴ-ից ներկրված գազի հաշվին: Այսինքն ինչքան գազի գինը բարձրանա, այնքան բարձրանալու է էլեկտրաէներգիայի գինը, և հակառակը: Այս պահին գազի դիմաց Հայաստանը թեև վճարում է ռուբլով, սակայն ռուբլին ֆիքսված է դոլարային արժեքով: Տարվա սկզբի համեմատ դոլարի փոխարժեքը 18-20 տոկոսով նվազել է, այսինքն մենք ունենք 18-20 տոկոսով գազի գնի իջեցում, որը մտնում է Հայաստան: Բայց հասկանալի է, որ էլեկտրաէներգիայի գինը իջեցնելուց հետո այն բարձրացնելն ավելի բարդ կլիներ՝ սոցիալ-քաղաքական հանգամանքներից ելնելով:

Հիմա 10 տարի գազի գնի սառեցումը ելնում է այդ հանգամանքից: Ինչ-որ հաշվարկներից ելնելով կանխատեսում է արվել, որ եղած ինտերվալը թույլ կտա 10 տարի չփոփոխել էլեկտրաէներգիայի սակագինը»:

Հարցին, թե արդյոք սա ճիշտ քաղաքականությունը, Թավադյանը պատասխանեց. «Իհարկե, տեսականորեն կարելի է իջեցնել սակագինը, քանի որ գազի գինը 18 տոկոսով իջել է: Սա նշանակում է, որ կարելի էր 5-8 տոկոսով նվազեցնել նաև էլեկտրաէներգիայի գինը: Սակայն եթե այսօր գինն իջեցնեին, ինչ-որ ժամանակ անց պետք է նորից բարձրացնեին, ինչը ավելի դժվար է սոցիալական խնդիրները հաշվի առնելով: Այս առումով, գազի գնի սառեցումն ինչ-որ տեսակետից կարող է արդարացված լինել»:

Աղասի Թավադյանի խոսքով, լավ է, որ Հայաստանը գնում է էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացման ճանապարհով, սակայն ճիշտ է նաև կանաչ էլեկտրաէներգիային անցնելը. «Ես նկատի չունեմ միայն արևն ու քամին, որովհետև քամին կոնստանտ հզորություն չի ապահովում, արևն էլ էներգիա չի տալիս երեկոյան ժամերին, երբ ամվելի շատ էներգիա է ծախսվում: Ես նկատի ունեմ ատոմային էլեկտրաէներգիան և հէկերը, որոնք դրսից բերված հանքահումքային ռեսուրսներ չեն ծախսում, ինչպես ջէկերը: Ջէկ-իերի արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը պետք է իջնի, ատոմակայանը թարմացվի, և շարունակվի հէկերի գործարկումը»,-ընդգծեց նա:

https://www.1in.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34