Ոչ մի տեղ՝ առանց Սյունիքի ու Արցախի. Գորիսի պետական քոլեջում հիշատակի ցերեկույթ էր

10.03.2021 13:09
6120

Մարտի 9-ին Գորիսի պետական քոլեջում՝ համակված երախտագիտության անբավ զգացումով, դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվները վերապրեցին համընդհանուր ազգային ցավի քառասունչորսօրյա  արհավիրքը...

Թախծալի ցերեկույթ էր, «Հա՛յ զինվոր, քո խիզախ անունը մեր սրտերում է» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար ընկած մեր անմահ հերոսների հիշատակին։

Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ. ներկաները  հարգեցին զոհերի հիշատակը։ Ցերեկույթի նպատակն էր հիշել-ճանաչել հանուն հայրենիքի զոհված հայոց քաջորդիներին եւ նրանց մասին հիշեցնել ողջերին, նաեւ խոնարհվել մեր հերոսներից յուրաքանչյուրի ու բոլորի առջեւ, այդ թվում՝ քոլեջի անմահացած ուսանողների հիշատակի առջեւ, ովքեր պետք է վերադառնային ու շարունակեին իրենց ընտրած մասնագիտությունը, բայց... Ցավոք, նրանց եւս վիճակված էր մասնակցել մարտական թեժ գործողությունների, որոնց ընթացքում էլ անմահացան գիտակցված մահով։

Միջոցառման ընթացքում հնչեցին  նաեւ հայ պետական ու ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր ու քաջարի զորավար Գարեգին Նժդեհի անմահ խոսքերը. «Ոչ մի տեղ՝ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Այդ ամենին հաջորդեց մի փոքրիկ պատմություն՝ գուցեեւ իրական՝ անտառում ողջ մնացած, բայց շրջափակման մեջ հայտնված տղաների վերջին զրույցից...

Ցերեկույթն ավարտվեց ցասման ու վրեժի հնչերանգով՝ «Մենք բոլորս հայոց սուրբ հողի երդվյալ տերերն ենք։ Բարբարոսը պիտի պատասխան տա իր մեծ ոճիրի համար։ Ուստի ամեն օր, ժամ, վայրկյան մեր մեջ ավելի է բոցավառվում վրեժի թույնը եւ մեզ հիշեցնում, որ մենք մեր հերոսների կիսատ թողած գործը ավարտին  պիտի հասցնենք։

Վրեժխնդրության համար գլխավորը սկիզբը չէ, վրեժխնդրության մեջ գլխավորը վերջն է։ Ուժ եւ կորով՝ մեզ բոլորիս»։

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը, ղեկավարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Գորիսի տարածաշրջանի կրթության աշխատողների արհեստակցական միության նախագահ Արարատ Լալաբեկյանը, Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը, համայնքապետի խորհրդական Արարատ Աղաբեկյանը, համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոփչունցը, Հարժիսի միջնակարագ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ռոման Աղախանյանը եւ ուրիշներ:

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից արժանացավ պատվոգրի՝ մարտական եւ ինքնապաշտպանական գործողություններին ակտիվ մասնակցության համար։

 

Օլյա Ալեքսանյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40