ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

21.09.2020 10:18
5349

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ամենապայծառ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության քսանիներորդ տարեդարձի կապակցությամբ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն իր անփոփոխ կամքն արտահայտեց անկախ պետականության գաղափարին և մի նոր էջ բացեց հայոց պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց և պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց ազատ, ինքնիշխան պետություն ունենալու և սեփական կամքով իր պատմությունը կերտելու իրավունքը:

Անկախությունը նաև քայլ առ քայլ երկիրը շենացնելու, մեր հայրենիքը զարգացնելու, մեր ապագան ավելի գեղեցիկ կառուցելու լավագույն ճանապարհն է: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեզ վստահված ոլորտում մեր բարեխիղճ աշխատանքով, հայրենիքի հանդեպ նվիրումով կարող ենք մեր փոքր, բայց նաև նշանակալի ավանդը բերել այդ գործին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ և մաղթում հարատև խաղաղություն, քաջառողջություն, առաջընթաց և մեծագույն հաջողություններ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40