«Չիպոլինոն»՝ կապանյան բեմահարթակում

13.11.2023 12:13
1246

Իտալացի գրող Ջանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-վիպակն ընթերցողներից շատերին ծանոթ է դպրոցական տարիներից։ Այդ ստեղծագործության հիման վրա կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրել է «Չիպոլինո» երեք գործողությամբ բալետը, որ ներառված է աշխարհի բոլոր թատրոնների, ինչպես նաև Երևանի ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի խաղացանկում։ Մանկական այդ բալետը բեմադրել է Քաջարանի արվեստի դպրոցի դասատու, պարուսույց Գայանե Վարդիկյանը, որն արդեն ներկայացվել է Քաջարանում և Գորիսում, իսկ նոյեմբերի 12-ին ներկայացվեց կապանցի հանդիսատեսին։

Ներկայացման մեջ ընդգրկված էին Քաջարանի արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները, ավելի քան 45 երեխա: Հարուստ ու գունեղ հագուստներով «համեմված» բեմը անկրկնելի տրամադրություն փոխանցեց դահլիճին՝ մանավանդ փոքրիկ հանդիսականին: Գրավիչ էր փոքրիկների կեցվածքը, հատկապես՝ առինքնող պարը բեմահարթակում: Դե, իհարկե, ինչպես բոլոր լավատեսական հեքիաթներում, վերջում բարին հաղթում է չարին:

Հանդիսականը ջերմ ծափողջույններով երախտապարտ եղավ փոքրիկ դերասաններին և բեմադրիչին: Ակներև էր պարուսույց և մանկավարժ Գայանե Վարդիկյանի նվիրական աշխատանքը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40