Տոն, որ միշտ մեզ հետ է

01.09.2022 11:56
2414

Սեպտեմբերի 1-ի խորհուրդը տարվա ոչ մի օր չունի. այն  իրավամբ զուգորդվում է նոր ճանապարհ ընկնելու գաղափարի հետ, ճանապարհ, որ գիտելիքների խորհրդավոր աշխարհ է տանում: Այսօր Կապանի փողոցներն ու հրապարակներն այլ երանգ ու բույր ունեին: Սա ուսումնական տարվա եզակի օրերից է, որ աշակերտները դպրոց են հաճախում ծաղիկներով, իսկ ամենատպավորիչ ծաղկեփնջերը նրանց ձեռքին էր, ովքեր առաջին անգամ են դպրոց հաճախում:

Նորից դպրոցների բակերն ու միջանցքները լցվել են մանկան ձայներով, վերստին տարածվում են դպրոցական զանգի ախորժալուր ղողանջները:

Նախնական տվյալներով՝ նոր ուստարում մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախի 1550 երեխա: Շնորհավորում ենք նրանց առաջին անգամ դպրոցի շեմին ոտք դնելու համար: Շնորհավորում ենք նրանց և բոլոր ուսուցիչներին, մաղթում քաջառողջություն, վերջիններիս նաև ցանկանում, որ միշտ հավատարիմ մնան մանկավարժի՝ բարու և լույսի սերմնացանի կոչմանը:

Տրված է գիտելիքների ձեռքբերման իննամսյա մարաթոնի մեկնարկը, ինչի առիթով կրթության ոլորտի բոլոր մարդկանց մաղթենք ամուր առողջություն, տոկունություն և ամենայն բարիք: Չմոռանանք, որ հինգ հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Շնորհավոր նոր ուսումնական տարի, բարի երթ բոլորին գիտելիքների զարմանահրաշ աշխարհում:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40