Դաժան ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. որպես անհայտ կորած ամուսինների մոխրացած դիերը հայտնաբերվել են «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում

16.02.2022 12:23
7985

Երեկ՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։

Նույն օրը ոստիկանության Կապանի բաժին նյութեր են նախապատրաստվել, իսկ Կապանի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ, Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։  

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

  Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40