Ինչո՞ւ էին հարժիսցիները դիմել ծայրահեղ քայլի՝ փակելով Մ2 մայրուղին

10.08.2023 13:52
1716

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղի բնակիչները (ժամը 11-12-ի սահմաններում) փակել էին Մ2 մայրուղու Գորիս-Սիսիան հատվածը։

Պահանջում էին հստակություն մտցնել գյուղի բնակիչներին տասնամյակներ շարունակ մտահոգող հարցում՝ արդյո՞ք կհիմնանորգվի մայրուղուց գյուղ ձգվող մոտ 6 կիլոմետր երկարությամբ ճանապարհը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ե՞րբ։

Բանն այն է, որ տարիներ ի վեր միմյանց հաջորդող իշխանավորները՝ վերեւից ներքեւ, խոստացել եւ խոստանում են հիմնանորոգել վեց-յոթ տասնամյակ առաջ կառուցված ճանապարհը, սակայն բոլոր խոստումները փուչ են դուրս եկել։

Անգամ բազմաթիվ դիմում-նամակներն անպատասխան են մնացել առայսօր։

Ճանապարհի գրեթե անանցանելի վիճակը վերջին տարիներին սկսել է էական անդրադարձներ ունենալ նաեւ գյուղի ընդհանուր իրավիճակի վրա․ արդեն իսկ նկատվում են արտագաղթի դեպքեր։

Եվ քանի որ գյուղի հոգսերը հետեւողականորեն դուրս են մնացել պատկան մարմինների ուշադրությունից, քանի որ գյուղացիների ձայնը ոչ ոք չի կամենում լսել, քանի որ շարունակում են մարդկանց կերակրել ստերով, ուստի եւ հարժիսցիները փորձեցին իրենց գլխավոր մտահոգության վրա ուշադրություն սեւեռել այս կերպ...

Անշուշտ, հարժիսցիների նախազգուշական ակցիան կարող էր եւ մի քանի րոպե տեւել, թեեւ նախատեսված էր երկու ժամ շարունակ փակ պահել մայրուղին։ Ակցիան կավարտվեր, եթե տեղական կամ տարածքային իշխանությունների որեւէ իրավասու ներկայացուցիչ այցելեր եւ խնդրո առարկայի վերաբերյալ պաշտոնական, հոդաբաշխ ու անսուտ պատասխան տար մարդկանց։

Մոտ երեսուն րոպե հետո ակցիայի վայր ժամանեց Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, ով էլ հայտարարեց՝ առաջիկա երկուշաբթի օրը  կանցակցվի մրցույթ՝ Հարժիսի ճանապարհը հիմնանորոգող շինկազմակերպությունն ընտրելու նպատակով։

Ակցիայի մասնակիցներն այս անգամ նույնպես հավատացին համայնքի ղեկավարին եւ ցրվեցին՝ պայմանավորվելով ավելի մեծամասշտաբ ու բազմամարդ ակցիայի կազմակերպում, եթե համայնքապետի հավաստիացումն այս անգամ եւս իրականության հետ աղերս չունենա։

Հարժիսցիները, ի դեպ, զարմացած էին, որ ճանապարհի հիմնանորոգման հեռանկարի վերաբերյալ Տաթեւ համայնքի ղեկավարի եւ Սյունիքի մարզպետարանի պատասխանատուների՝ օրեր առաջ  հայտնած տեղեկություններն  ամբողջովին հակասում են միմյանց։

Հուսանք, որ գոնե այսուհետ ձախ ձեռքը կիմանա, թե ինչով է զբաղված աջ ձեռքը, եւ ընդհակառակը...

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12