Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի սոցիացիայի նախգահ Վարդան Ջհանյանը մասնակցեց ԵՊՀ֊ում «Geo Lab» լաբորատորիայի և «Պատանի երկրաբան» դպրոցի բացմանը

19.12.2025 19:33
1052

ԵՊՀ գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ «Geo Lab» լաբորատորիայի և «Պատանի երկրաբան» դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառման շրջանակում հյուրերն ու հովանավորները ուսանողների ուղեկցությամբ շրջայց կատարեցին հիմնանորոգված և տեխնոլոգիապես հագեցած նոր լսարաններում։ Շրջայցին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հետևել նաև դահլիճից՝ ուղիղ եթերի միջոցով։

Տրվեց նաև «Պատանի երկրաբան» դպրոցի պաշտոնական մեկնարկը։ Նոր տեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով հագեցած լսարանները նախատեսված են թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների համար՝ հնարավորություն ընձեռելով անցկացնել պրակտիկ դասեր և ամրապնդել տեսական գիտելիքները։

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցության արդյունքում ևս մեկ անգամ ընդգծվեց աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապի ամրապնդման կարևորությունը։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհանիսյանը՝ ողջունելով ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր լսարանների բացումը։ Ռեկտորը կարևորեց նման համագործակցությունների դերը ֆակուլտետի շարունակական զարգացման գործում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Հովհաննես Հովհանիսյանը նշեց նաև, որ վերջին տարիներին իրականացված մասնագիտական համագործակցությունների շնորհիվ ֆակուլտետը այլևս չի բախվում ուսանողների պակասի խնդրին։

Շնորհավորական և շնորհակալական խոսքերով հանդես եկան նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։ Կարևորելով «Geo Lab» լաբորատոր ապագայի միջավայրի ստեղծումը՝ դեկանը ընդգծեց ժամանակին համընթաց զարգանալու և ուսանողներին մասնագիտական ներուժն ամբողջությամբ դրսևորելու հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտությունը։

Բացման խոսքերից հետո ցուցադրվեց Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեությանը նվիրված ֆիլմը։ Նշենք, որ ընկերությունը ներկայումս զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը Հայաստանի խոշոր հարկատուների շարքում։

Միջոցառումը շարունակվեց շնորհակալագրերի հանձնմամբ՝ ֆակուլտետի առաջխաղացման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց։

Միջոցառման ավարտին հանդես եկան ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ներկայացնելով ազգային պարեր, երգեր և երաժշտական համարներ։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհանիսյանը ոսկե մեդալով պարգևատրեց Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանին՝ կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38