Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը տեղափոխեցին հիվանդանոց. նրա թոքերը 40% ախտհարված են. Ռ.Հայրապետյան

22.04.2021 18:45
5405

Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ կարմիր բերետավորներն այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, տան մուտքի մոտից բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նրա տունը նույնպես անցնում էր հակառակորդին, եւ նա սեփական ձեռքերով այրել էր իր տունը։

Արարատ Աղաբեկյանին այսօր ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե։ Այդ մասին NEWS.am-ին տեսանյութ էր տրամադրել փաստաբան Գայանե Պապոյանը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացին հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում. «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»։

Նա հայտնեց, որ այսօր պիտի գնար կորոնավիրուսի թեստ հանձնելու։

Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով նրա ձեռքերը ազատ արձակեցին։ Նշենք, որ Արարատ Աղաբեկյանը Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայրն է։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02