Խանածախի ենթաշրջանում ստեղծված վիճակի մասին. Ռեդիկ Հայրապետյանի նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

14.08.2020 15:36
10077

Հարգարժան  պարոն վարչապետ

Հարցը, որի վրա Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, նոր չէ: Մեր հանրապետության գյուղական բնակավայրերից շատերի գլխին վաղուց կախված է լինել չլինելու հարցը, բայց այդ հիմնախնդիրն առավել օրհասական է Սյունիքի մարզի Խանածախ, Վաղատուր եւ Խոզնավար գյուղերում: 

Արցախյան շարժման առաջին օրերից սկսած սահմանամերձ այդ գյուղերը կանգնած են եղել իրենց օջախների պաշտպանության դիրքերում. ավելի քան 30 հոգի զոհվել են թուրքերի հրետակոծությունից եւ տարածքների ազատագրման համար մղվող մարտերում, բայց ոչ ոքի մտքով չի անցել լքել հայրենի բնօրրանը: 

Պատերազմի արդյունքում սահմանները հեռացան , դրա հետ պակասեց նաեւ այդ գյուղերի նկատմամբ ուշադրությունը, ու դրանք սկսեցին արագորեն դատարկվել: 

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանքարդյունաբերության հսկան` Քաջարանի կոմբինատը, հանքաքարի աղալու հետ մեկտեղ տարիների ընթացքում, «աղացել» է Կապանի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի մարդկային ռեսուրսը՝ մահվան դատապարտելով տասնյակ հնամենի գյուղեր:

Այսօր նույն քաղաքականությունն է վարվում Գորիսի  տարածաշրջանի գյուղերի նկատմամբ: 

Երբ որեւէ գյուղում մի տուն է վերանորոգվում կամ կառուցվում` փողհարում ենք աշխարհով մեկ, բայց երբ աչքներիս առաջ դատարկվում են գյուղերը` չտեսնելու ենք տալիս. վերջին 20-25 տարում Խանածախում ընդմիշտ դատարկվել է 187 տուն կամ, պատկերավոր ասած, այդտեղից հեռացել է մեկ Խոզնավար եւ  մեկ Վաղատուր գյուղ: 1/3-ով պակասել է նաեւ վերջին երկու գյուղի բնակչությունը: 

Այսօր, եթե որեւէ մեկի ավտոմեքենայից մի պտուտակ է անհետանում, պատկան մարմինները հաշված ժամերի ընթացքում հայտնաբերում են ե՛ւ  գողին, ե՛ւ գողոնը, բայց մեր երկրի, «մեծ թալանի» ժամանակ՝ հզոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ,  հողի տակից հանեցին Խանածախի 300 հա վարելահողերի ոռոգման ցանցի 12կմ երկարությամբ խողովակաշարը, ապամոնտաժեցին Վաղատուրի ձորի ջրհան կայանի սարքերը, էլեկտրասնուցման գծերն ու ոչ ոք չտեսավ: 

Այդ ավերածությունների արդյունքն այսօր է երեւում. Վաղատուրից մինչեւ Ծիծեռնավանք եւ Խանածախից մինչեւ նախկին Լաչինի շրջանի քրդաբնակ գյուղը հասնող մոտ 5 կմ երկարությամբ դրախտային երկու այգին  այլեւս գոյություն չունեն, ծառերը հատվել են որպես վառելափայտ: Մահաբեր կացնի զոհն են դարձել Խանածախի հայտնի թթի զանգվածային այգու  ծառերը: 

Հարգարժան պարոն վարչապետ 

Մենք չեն կասկածում Ձեր աշխատակազմից որեւէ մեկի ազնվության եւ անաչառության վրա, բայց կցանկանայինք, որ նրանցից մեկը Ձեր միակ ու  հատուկ հանձնարարությունը կատարեր՝ մշտապես տեղյակ պահելով  իրերի իրական վիճակի մասին,  որքան էլ այն անհաճո լինի ունկի համար: Այդ ժամանակ, կարծում ենք, Ձեզ տեղյակ կպահեին, որ մեր սակավահող երկրում, հեռավոր մարզերի շատ համայնքներում բարձրորակ հարյուրավոր, հազարավոր հեկտարների վրա վաղուց վար ու ցանքս չի կատարվում, որ դրանք վեր են ածվել արոտների, լավագույն դեպքում՝ խոտհարքների: Զորօրինակ մեր ակնարկած գյուղերի 900 հա վարելահողերը. դրանց զգալի մասի վրա տասը տարուց ավելի ցանքս չի կատարվում :  

Պարոն վարչապետ 

Դուք եղել եք հանրապետության բազմաթիվ տեսարժան վայրերում: Հավաստիացնում ենք՝ Խանածախի ենթաշրջանի տարածքը պատմամշակութային  հուշարձաններով եւ բնության հրաշալիքներով չի զիջում որեւէ դիտարժան վայրի: Խանածախում է գտնվում մեծագույն Մելիք  Հայկազնի ամարաթը եւ դամբարանը, իսկ գյուղի մերձակայքի Անապատի կիրճ բնական հուշարձանը Մակենայի հայտնի կիրճին թերեւս զիջում է միայն իր չափսերով, բայց ոչ գեղեցկությամբ: Թախանձագին խնդրում ենք Ձեզ՝ ուղղաթիռով Արցախ կատարվող այցելություններից մեկի ժամանակ առաջարկեք, որ ցույց տան հիշյալ տարածքները: 
Ձեր փոքր ուշադրությամբ, կարծում ենք,  հնարավոր կլինի կանգնեցնել հազարամյակներ առաջ հիմնադրված բնիկ հայկական այդ գյուղերի հոգեվարքը: 


Հարգանքով ՝ Ռեդիկ Հայրապետյան 
14.08.2020թ

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02