Ի՞նչ է կատարվել-կատարվում Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում

18.02.2026 11:02
10659

Արդեն քանի օր է՝ Կապանում ակտիվորեն ու ցավով քննարկվում է մի (առայժմ) ասեկոսե՝ քաղաքի թիվ 1 դպրոցում կատարված ինչ–որ արտառոցության մասին։

Մի խումբ ծնողներ, մեծագույն ցավ ապրելով (չիմանալով՝ ում դիմել), որերորդ անգամ դիմում են խմբագրություն՝ շրջանառվող տեղեկատվությանը հրապարակայնություն տալու, տեղի ունեցածի մանրամասները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Մենք, իհարկե, չենք կարող ընդառաջել ծնողներին՝ նկատի ունենալով թեմայի չափազանց նրբությունը։

Սակայն, խնդիրը մեր և իրավապահների լռությամբ չի կարող լուծվել, մինչդեռ կրքերը, կարծեք, չեն հանդարտվում։

Ստեղծված իրավիճակում ողջամիտ կլիներ, որ տվյալ դպրոցի որոշ մանկավարժներ (առանց դպրոցի տնօրենի) լույս սփռեին խնդրո առարկայի վրա. այդ կրթօջախում, որքան տեղյակ ենք, աշխատում են բազմաթիվ հեղինակավոր մանկավարժներ։

Մենք, իհարկե, չենք ուզում հավատալ շրջանառվող ասեկոսեների իսկությանը։ Բայց և կուզենայինք մանկավարժներից՝ լրջագույն հիմնավորումներով, հերքում լսել։

Հակառակ պարագայում, կարծում ենք, անխուսափելի պետք է լինի մարզպետի, նրա երկու հավայի տեղակալի, մարզի կրթության շալակը ելած էն տիկնոջ, դպրոցի վայ–վայ տնօրենի հրաժարականը, քանզի խոսքը մեր երեխաների արժանապատվության մասին է, մեր ազգային ու քրիստոնեական արժեքների մասին։

Եվ, առհասարակ,  վաղուց ժամանակն է, որ մարզի կրթական հաստատությունների տնօրենների բարեվարքության հարցը մտնի օրակարգ՝ պետական ամենաբարձր մակարդակով՝ բացառելով, իհարկե, ԿԳՄՍ նախարար Ժաննայի ու նրա տեղակալ Արաքսիայի մասնակցությունը։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38